Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2013

Հայկ Դերզյան
Հեղինակ`
Հայկ Դերզյան
18:30, կիրակի, 25 նոյեմբերի, 2012 թ.
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2013
     Մի քանի ամսից տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Ի տարբերություն այլ երկրների որտեղ ընտրությունները անցնում են անկանխատեսելի մեր երկրում լինելու է հակառակը: «Պայքար պայքար մինչև վերջ-երկիրն արեցիք ՀԱԿմեջ» բավականին տեղին են ասված այս խոսքերը.այսօրվա ընդդիմությունը սպառվել է. այդ է վկայում նրանց ցանկությունը միանալու ԲՀԿ-ին : Եթե լինենք անկեղծ ապա ԲՀԿ-ն նույնպես քիչ բան չի արել ժողովրդի համար, սակայն այսօր Հայաստանում կան բազմաթիվ բարերարներ որոնք մեծ ներդրում են ունեցել մեր երկրում, նույն ձևով կարող է թեկնածություն դնել Ռալֆ Յիրիկյանը կամ Տիգրան Կարապետիչը, բայց դե դիվիդի ու ադամանդ բաժանելով նախագահ չեն դառնում : Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին իրական պատկերը - 664 640 ձայն (44, 02 % ) ահա այսքան մարդ վստահում է մեր իշխանությանը : Լինել երկրորդը դա դեռ չի նշանակում լինել պարտված, պարզապես առաջինին վստահում և հավատում է ավելի շատ մարդ: ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է, նույնիսկ եթե դա տեղի չունենա ընտրություններից առաջ, ապա դրանից հետո այն անխուսափելի կլինի, հակառակ դեպքում դա արդեն կլինի միայն աթոռի համար պայքար : Տեղին են Չարենցի խոսքերը ''Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է'' :
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
4808 | 0 | 1
Facebook