Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում արդեն հնարավոր է տարրերի ուսումնասիրությունը ռենտգենյան ճառագայթների միջոցով

22:44, երեքշաբթի, 11 մարտի, 2014 թ.
    
Ա. Ալիխանյանի ազգային լաբորատորիայում /Երևանի ֆիզիկայի ինստիտուտ/ տեղադրվեց ժամանակակից ռենտգենյան ճառագայթների ֆլյուորեսցենտային սպեկտրոմետրը: Թերմո Էլեկտրոն Կորպորացիայի (Thermo Electron Corporation) /ԱՄՆ/ կողմից արտադրված ARL QUANT’X դիսպերսիվ ռենտգենյան ճառագայթների ֆլյուորեսցենտային սպեկտրոմետրը ժամանակակից գործիք է, որի զգայությունը 10-100 ppm /յուրաքանչյուր միլիոնի համար/ է` Na մինչև U տարրերի վերլուծություններ: Սա ժամանակակից սարք է, որն արագ, բարձր արդյունավետությամբ կատարում է ցանկացած տեսակի նյութի` այդ թվում պինդ նյութերի, փոշու և հեղուկի բազմատարր ուսումնասիրություն: Ռենտգենյան ճառագայթների ֆլյուորեսցենտային սպեկտրոմետրի բազմաթիվ կիրառությունների մեջ են մտնում` շրջակա միջավայրի, քիմիայի, հանքարդյունաբերության, հնագիտության, սննդամթերքի, էլեկտրոնիկայի և մետաղական արդյունաբերության ուսումնասիրությունները:
    
     Այժմ ԵրՖԻ-ի մասնագետները մշակում են մեթոդներ սպեկտրոմետրի տարբեր կիրառությունների համար: Այս սարքը կծառայի հայ գիտական համայնքին և արդյունաբերությանը: Ռենտգենյան ճառագայթների ֆլյուորեսցենտային սպեկտրոմետրի ձեռքբերման միջոցները տրամադրվել են Գիտությունների պետական կոմիտեի կողմից` որպես ենթակառուցվածքների համար նախատեսված հատուկ դրամաշնորհ:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
2729 | 0 | 0
Facebook