Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մշակութային համադրությո՞ւն, ծիծաղելի է…

00:38, երկուշաբթի, 10 մարտի, 2014 թ.

Վերջին օրերին ամենաշատն արծարծվող խնդիրը ՀՀ Մշակույթի նախարարության թույլտվությամբ մ.թ.ա. 2-րդ դարում կառուցված Գառնու տաճարի կողքին կառուցվելիք սրճարանն է: Գուցե Մշակույթի նախարարության «» աշխատակիցների կարծիքով սա հին և նոր մշակույթների համադրությո՞ւն է, անհրաժեշտ է պարզաբանել դեռ: Սույն երևույթն ուղղակի ծիծաղ է հարուցում, միաժամանակ՝ գարշանք, քանզի տգիտությունը կամ սեփական շահերից բխող դիտավորյալ ապուշ ձևանալը ավելի մեծ ստորություն է, քան իսկապես ապուշ լինելը:


    

Ինչու՞ է դեգրադացվում Հայաստանը, ինչու՞ է հայ մշակույթը կամաց-կամաց ոչնչացվում, հետընթաց ապրում: Պատասխանը մեկն է՝ որովհետև մենք՝ հայերս, իրականում չունենք Մշակույթի նախարարություն: Այս նախարարության անունն ուղղակիորեն օգտագործում են որոշ «» ուժեր:


    

Հայաստանում հուշարձան է կողոպտվում, չեն վերականգնում, քանի որ ՀՀ հուշարձանների հիմնական ցանկում չկա, արձանների վրա նկարչություն է արվում, անտեսվում է, Հաղարծինի եկեղեցական համալիրի դարավոր կաղնին է այրվում, կրկին ոչինչ չի արվում:

ՀՀ բոլոր վատ աշխատող նախարարություններից առաջ պետք է հիշել նա՛խ և առաջ Մշակույթի՛ նախարարության անունը:

Այս ամենից հետո սրբերի դիմակով ամենուր ոգորում են, թե հայ մշակույթը ամենալավն է պահպանվում, թե հայ հազարամյա մշակույթը Հայաստանի դեմքն է համաշխարհային բեմահարթակում: Գուցե այդպես լինի, եթե թողնեն ապրենք հայի՛ դեմքով, եթե վաղը չկառուցեն չարյաց փոքրագույն սրճարանը ու հետո էլ չփոխարինեն դիսկոտեկով:


    

Այս վերջին լուրերից հայ միջնադարյան գործիչները գերեզմաններում մի քանի անգամ շրջվել են հաստատ ու չեն հասկանում, թե ինչպես կարող էր բարի, հայրենասեր ու մշակութապաշտ հայից մշակույթը աղավաղող սերունդ ծնվել: Ըստ էության, սույնով ապացուցվում է, որ Մշակույթի նախարարությունը բավական հեռու է մշակույթը ու իրական մշակութային արժեքները գնահատելուց:


    

Երբ անմշակույթ այս նախարարությունը Վիվասել ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների համար ցուցանակներ էր պատրաստում, ժողովուրդը մտածում էր, թե գիտակցում են, ինչի մասին են գրում այդ ցուցատախտակներին, սակայն արի ու տես, որ պատմական արժեքները գնահատելու են զբոսաշրջիկներից շահ ունենալու պայմանով՝ սրճարան - նորամուծություններով իմաստազրկելով նույն պատմամշակութային համալիրները:

Ամենավատը սույն դեպքում մշակութապաշտ տգետ ձևանալն է կամ նոր հայ լինելը, ովքեր չափի սահմանում են դիտարկում մշակույթի ու զվարճանքի համադրությունը: Աբսուրդ, որ հաստատ ինչ որ օլիգարխի, ում անունն այդպես էլ չի շրջանառվում, մտքի հերթական փայլատակումներից է, ինչի դեմ անզոր է ՀՀ Մշակույթի նախարարության նման թույլ օղակը:

Հ. Գ.

Այս ստորություններից հետո չասեք, թե ՀՀ Մշակույթի լավագույն նախարարն եք ու չպահանջեք ետմահու հուղարկավորել ոսկեդարյան կամ միջնադարյան գործիչների կողքին:

Թեպետ, ո՞վ գիտի…

Ծատուրյան Օվսաննա

Աղբյուրը` www.hraparak.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4180 | 0 | 0
Facebook