Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալիսա Կիրակոսյան, Բանաստեղծություններ

23:03, հինգշաբթի, 20 փետրվարի, 2014 թ.
    

     Եթե ես հանկարծ խլեի ցավդ,
     Կդատարկվեիր,
     Ու ես ինքս ինձ տխուր կզգաի:
     Թե չլիների դու հենց վիշտն ինքը,
     Ես քո մեջ երբեք ինձ չեի տեսնի,
     Ու մենք խոսքերի կարիք կզգաինք...
     Այս լռությունը շատ է կարեվոր,
     Քանզի լռությունն ավելի լավ է լսելի լինում:
     Ու երբ մտքերս են ընդհատում մի պահ,
     Անկումն եմ լսում քո արցունքների:
     Եվ զգացմունքի ուղիղ կենտրոնում
     Հանդիպում ենք մենք:
    
     Վախենում եմ «սեր» բառը ասել,
     Զի նախազգում եմ,
     Որ սիրուց անդին ամայությունն է...
     Եվ վախենում եմ, որ սերը միայն բառ լինի,
     Ու ես ճաշակեմ բառն այդ ու քաղցած մնամ:
     Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
     Որ այս աշխարհում պահպանեմ սերը,
     Որ ամենքինն է ու իմն է միայն:
     Եվ դա համարյա այն միակ բանն է,
     Որ իմն է միայն:
     Ես վախենում եմ դարձյալ ու դարձյալ,
     Որ սերն աշխարհում ամեն ինչ լինի,
     Որ սերն աշխարհում չլինի ոչինչ...
    
    

    
Սիրելիս քեզանից հեռանում եմ ես,
     Եվ հեռանում եմ առանց տանջանքի, անանէծք, անխոս
     Եվ մաղթում եմ քեզ լինել երջանիկ,
     Առավել սիրված, քան ես եմ սիրել գաղտնորեն:
     Եվ երջանիկ է անշուշտ աղջիկն այն,
     Որի ափերում գլուխդ հպարտ հանգիստ կփնտրի,
     ՈՒմ աչքերի մեջ աչքերդ հանդարտ պիտի խոնարվեն
     ՈՒ շրթունքներդ շշնջան բառեր,
     Որ միայն սիրո բառարանում են.
     Եվ այդ բառերը չեմ լսել քեզնից ու չեմ լսելու...
     Ես հեռանում եմ, և այս վայրկյանին
     Ավելի խորն եմ զգում կարոտն այն,
     Որ ծնվելու է տարիներ հետո
     Չխոստովանված սիրո փոխարեն...
     Դե' մնաս բաևով...

    

     Երբ սիրում ենք,
     Նախերգանքն ենք այն արվեստի,
     Որ Լռությունն է թարկմանում
     Ու հաստատում
     Ճշմարտությունը մեր հոգու:
     Ճակատագիր ենք մենք եվ բախտ,
     Տիեզերքի մասնիկն են ք մենք մրրկալի,
     Էակներ ենք արժեքավոր:
     Երբ սիրում ենք,
     Ուրեմն կանք:
    
     Սերը գոյության հանճարն է միակ,
     Սիրո հակառակը ամենեվին էլ չսիրելը չէ,
     Մահն է պարզապես...
     Սիրահարները
     Անմահություն են վերանորոգում:
    
    
    
000
Այո', բառերը հոգի ունեն
     Ու ճամփորդում են ուղիղ
     Դեպի մի ուրիշ հոգի:
     Ունեն երաժշտություն,
     Որ առանց դիպչելու
     Կարող է շոյել,
     Եվ ունեն նաև
     Այնպիսի քաղցրություն,
     Որ խառնվում է արյանդ քայլերին:
    
     Բառով կարելի է հարբել,
     Կորսվել, գտնվել,
     Աշխարհը շուռ տալ,
     Անմահություն հիմնել:
    
     Բայց շատ ափսոս,
     Որ նա կարող է նույնպես
     Դանակի սրությամբ
     Վերք բանալ քո մեջ,
     Միկրոբ լինել
     Ու քեզ թունավորել
     Կամ փամփուշտի պես
     Արագ քեզ սպանել:
    
     Այո', բառերը հոգի ունեն.
     Մութ են սրսկում ժամերիդ
     Կամ ստեղծում են սեր,
     Խաղաղություն և կյանք:
     Բայց չեմ հասկանում,
     Թե ինչու է ամեն ինչ,
     Որ ծնունդ է առնում,
     Մահանում է անպայման,
     Իսկ բառը, երբ լույս տեսնի,
     Մնում է ամրացած`
     Իբրև խորքերի հավերժ բնակիչ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8638 | 0 | 0
Facebook