Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեղական հանրաքվեն, որպես ժողորդավարության արտահայտման ձև

10:56, հինգշաբթի, 20 փետրվարի, 2014 թ.
     «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը «Ժողովրդավարության աջակցման» Եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ Կոտայքի մարզի Արգել համայնքում իրականացնում է շատ կրեատիվ մի ծրագիր, որը հնարավոր է ավարտվի տեղական հանրաքվեով: ՀՀ գյուղական համայնքներում ապրող երիտասարդներից շատերի մոտ թյուր կարծիք կա, որ համայնքի կառավարումը և ղեկավարումը իրականացվում է միայն համայնքապետի և ավագանու մասնակցությամբ: 2002թ-ին Հայաստանում ընդունվել է տեղական հանրաքվեի մասին օրենք, որը տվյալ համայնքում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համայնքային նշանակության կարևոր հարցերով քվեարկությունն է: Օրենքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր համայնքի բնակչի ոչ միայն իր կարծիքը արտահայտել այս կամ այն հարցի շուրջը, այլ նաև դնել հանրաքվեի: Այս ծրագրի նպատակն է ՀՀ ՏԻՄ-ի և հանրաքվեի օրենքի մասին տեղեկատվության բարձրացման միջոցով գյուղական համայնքների երիտասարդների մոտ ձևավորել ժողովրդավարական մոտեցումներ համայնքի կառավարման խնդիրներում:
     Ծրագրի շրջանակներում կազմակերպության երիտասարդ կամավորները համայնքում իրականացնելու են լայնանածավալ տեղեկատվական արշավներ, կլոր սեղաններ, բանավեճեր, որոնք համայնքի բնակիչներին կծանոթացնեն ՀՀ տեղական հանրաքվեի մասին օրենքին: Եվ քանի որ համայնքի բնակիչները վաղուց ցանկություն ունեն վերականգնել համայնքի գեղեցիկ Լուսակերտ անվանումը, ապա շատ հնարավոր է, որ այս համայնքում կազմակերպվի տեղական հանրաքվե:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3409 | 0 | 0
Facebook