Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շուրջ 500 թեղուտցիներ փակել են հանքարդյունաբերական գործարան տանող ճանապարհը ...

17:59, երեքշաբթի, 17 ապրիլի, 2012 թ.
Շուրջ 500 թեղուտցիներ փակել են հանքարդյունաբերական գործարան տանող ճանապարհը ...

Թեղուտում մեծ թվով գյուղացիներ են հավաքվել դեպի «Էյ Սի Փի» ընկերությանը պատկանող գործարան տանող ճանապարհի մոտ և իրենց զայրույթն են հայտնում գյուղում երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ տեղում հավաքված են գյուղի բնակիչներից մոտ 500 հոգի։

Ինչպես ավելի վաղ Թեղուտից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ, ապրիլի 16.00–ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Թեղուտ գյուղում։Մասնավորապես երեկ ժամը 21-ի սահմաններում, ըստ Թեղուտ գյուղի բնակիչների պատմածների, իրենց գյուղում «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության աշխատակիցները գյուղի տարածքում ծեծի են ենթարկել 3 հոգու, որոնցից մեկին՝ Թեղուտի բնակիչ 24-ամյա Հրաչիկ Ղարխմազյանին կոտրվածքներով տեղափոխել են Երևան։ Իսկ երկու հոգի էլ մարմնական վնասվածքներով գտնվում են իրենց տանը։

Շամշյանը հայտնել էր նաև, որ գյուղում իրավիճակը բավական լարված է, ժամանել են Ալավերդու Ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, որպեսզի պարզվի եղելությունը, թե իրականում ինչ է եղել։

Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և հավանաբար նշված փաստով կզբաղվի քննչական բաժինը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3661 | 0 | 0
Facebook