Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժողովուրդների մշակույթը սահմաններ չի ճանաչում

120 հիմնական դպրոց
Մամուլի խոսնակ`
120 հիմնական դպրոց
18:24, հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2012 թ.
Ժողովուրդների մշակույթը սահմաններ չի ճանաչում
     Նոյեմբերի 13-ին հ.120 դպրոցում տեղի ունեցավ «Ժողովուրդների մշակույթը սահմաններ չի ճանաչում» միջոցառումը` նվիրված ՀՀ և ՉԺՀ դիվանագիտական կապերի հաստատման 20-ամյակին: Միջոցառման կազմակերպիչը աշխարհագրության ուսուցչուհի Ա. Մարտիրոսյանն էր: Դպրոցը հյուրընկալել էր Էրեբունի վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Արշակյանին, ԵՊԼՀ-ի «Կոնֆուցիուսի» ինստիտուտի տնօրեն Ն.Գրիգորյանին և նույն ինստիտուտի ազգությամբ չինացի դասախոսների: Ուսուցչուհին աշակերտների հետ ներկայացրեց չինական մշակույթը. Չինաստանը որպես արևելքի երկիր, աշխարհագրական ակնարկ, հայ-չինական հարաբերությունները, Հին Չինաստանի գիտությունը և տեխնիկան, կիրառական արվեստը, ավանդական արվեստը, ճարտարապետությունը, չինական խոհանոցը, չինական սովորույթները և ավանդական տոները, այսօրվա Չինաստանը: Ցուցադրվեց հետաքրքիր տեսանյութեր, չինական երգ, պար, Պեկինյան օպերայից հատված: Տնօրենը իր խոսքում նշեց, որ այս միջոցառումը` նվիրված Չինաստանին, մեկնարկ էր, որը լինելու է շարունակական` ամեն անգամ ներկայացնելով մեկ այլ երկրի մշակույթ կամ պատմություն, քանի որ ճանաչողությունը միշտ էլ օգտակար է` անկախ ազգային պատկանելությունից, կրոնական սկզբունքներից, աշխարհայացքից: Աշակերտները լուսանկարվեցին հյուրերի հետ: Բոլորը դահլիճից դուրս եկան շատ տպավորված:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6130 | 1 | 0
Facebook