Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զգացմունքներ` սեր . ♥ .

K a rEN U-yAn
Հեղինակ`
K a rEN U-yAn
20:52, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2012 թ.
Զգացմունքներ` սեր . ♥ .
     Բոլորս էլ ամեն պահի գտնվում ենք այս կամ այն զգացմունքների, հույզերի ապրման մեջ։ Հույզերն ու զգացմունքները իրենց ազդեցությունն են ունենում մարդու գործունեության, շփման, ճանաչման, ինչպես նաև մարդկային հարաբերությունների վրա։ Դրանց ազդեցության շնորհիվ փոխվում են արյան շրջանառությունը, շնչառությունը, մաշկի գույնը, որը տեղի է ունենում ներքին սեկրեցիայի` գեղձերի աշխատանքի միջոցով։
     Հույզերն ունեն ակտիվացնող և պասիվացնող բնույթ։ Հույզերը որոշակի զգացողություններ են, զգացվում են տվյալ պահին, արտահայտում են դրական կամ բացասական վերաբերմունք՝ մարդու համար կարևոր երևույթների նկատմամբ։ Մարդու հուզական արտահայտման ձևերը շատ տարբեր են. տխրություն, ուրախություն, վախ, ատելություն, տագնապ, հիացմունք և այլն։
     Զգացմունքները հույզերից տարբերվում են ոչ միայն իրենց բարդ կառուցվածքով, այլև բնութագրվում են որոշակի առարկայական բովանդակությամբ։
     Այս համակարգում հետաքրքիր է անդրադարձ կատարել սիրո հոգեբանությանը, սիրահարվածությանը, գրավչությանն ու կապվածությանը։ Հաճախ մտերմիկ հարաբերությունները սկսվում են սիրահարվածությունից կամ գրավչությունից։
    
     Գրավչության հիմքը որևէ բնութագրական որակ է, յուրահատուկ կարողություն, ինչպես նաև արտաքին տեսք, որոշակի ունակություն, հետաքրքրություն, ֆիզիկական տվյալներ և այլն։ Գրավչությունը տևում է մի քանի շաբաթ: Այն կարող է առաջացնել սիրահարվածություն, որի ժամանակ մարդն սկսում է իդեալականացնել դուր եկած մարդուն: Սա ավելի ուժեղ զգացում է, փոթորկոտ, այն մարդուն կարող է ստիպել տխրել, եթե սիրո օբյեկտը չի պատասխանում փոխադարձաբար: Սիրահարվածությունը համարվում է ոչ կայուն գիտակցական վիճակ։ Սիրահարվածությունը ավելի ուժեղ զգացում է, քան գրավչությունը, այն կարող է տևել 2 ամսից մինչ կես տարի, որից կարող է առաջանալ սեր, որը կարող է տևել 3-5 տարի։ Վաղ, թե ուշ սիրահարվածությունը ավարտվում է։ Ոչ հազվադեպ նրա հետ էլ ավարտվում են հարաբերությունները, սակայն սիրահարվածությունը կարող է փոխվել ավելի խորը և կայուն հարաբերությունների, որտեղ պետք է լինեն հոգատարություն, հարգանք, ուշադրություն միմյանց հանդեպ։ Սիրուց բացի պետք է կարողանալ գնահատել իրար և հարգել միմյանց անձը։
     Եթե կան մոտ հարաբերություներ` մարդու մոտ առաջանում է կապվածություն։ Մենք կախվածություն ունենք նրանից ում հետ կապված ենք, վախենում ենք կորցնել նրան, հոգ ենք տանում նրա մասին։ Սիրային կապվածությունը կապվածություն է սիրո օբյեկտին։
    
     Սերն այնպիսի դիրքորոշում է, որի մեջ կան սոցիալական դիրքորոշման բաղադրիչներ.
     Իմացական բաղադրիչ. այն պարունակում է անձի մասին պատկեր, դատողություններ, մտքեր։
     Հուզական բաղադրիչ. հույզեր, անհանգստություն, տագնապ, ոգեշնչվածություն և այլն։
     Վարքային բաղադրիչ. ենթադրում է որոշակի գործողություներ, որի արդյունքում կլինես սիրելի անձնավորության կողքին։
    
     Սերը կարողություն է, ձգտում ինքնակատարելագործման։ Այն մարդկային հարաբերությունների յուրհատուկ տեսակ է։ Սերը ավելի դանդաղ պրոցես է։ Եթե սերը իսկական է, ուրեմն հետաքրքրությունը ոչ միայն մարդու արտաքինն է, այլև ներաշխարհը։ Այն մարդուն տալիս է պատասխան էներգիա և հոգևոր հարստություն։ Սերը միայն իրադարձություն չէ, այլև գործընթաց։ Ինչ խոսք, սերը եղել է և մնում է մարդկային զգացմունքներից ամենախորհրդավորն ու գրավիչը, որը դարեր շարունակ եղել է մարդուն ամենահետաքրքրող երևույթը, որը հաճախ շփոթում ենք սիրահարվածության, գրավչության, հրապուրանքի և կապվածության հետ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
16094 | 1 | 0
Facebook