Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օլնայն Շոփփինգ...Այո թե ոչ

Spitak Axavni
Հեղինակ`
Spitak Axavni
08:17, հինգշաբթի, 06 փետրվարի, 2014 թ.
     Այսօր մեզանում նոր տենդենց է ձևավորվում` կատարել գնումներ առանց տեղից անգամ շարժվելու: Միացնում ես համակարգիչդ, գտնում քեզ ամենահարմար իրը, ձեռքի մեկ շարժում և այն մի քանի օրից քոնն է:
     Կան առավելություններ.
     1.Դուք չեք վազվզում խանութից խանութ` գտնելու համար այն, ինչ ուզւմ եք
     2.Դուք կարող եք չանհանգստանալ մեծ գնումները տուն հասցնելու համար
     3.Կարող եք գնել ինչ ցանկանաք մեկ կայքից
     Թերությունն այն է, որ չգիտես երբ կոնկրետ կունենաս հավանածդ իրը, գուցե15 օրից, գուցե 45:
     Բայց եկեք հիշենք այն փաստը, որ մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր չունեն բանկային հաշիվներ, հետևաբար չեն կարող օգտվել համացանցի կողմից տրված` գնումներ կատարելու այդքան ցանկալի եղանակից: Ինչ անել:
     Հայաստանում արդեն մեծ թափով զարգանում են սոցիալական ցանցերում գրանցվող օնլայն գնումների էջերը, որտեղ էջում ձեզ են առաջարկվում տարբեր տեսակի և գույների ապրանքներ, ընտրում ենք դրանցից որևէ մեկը, և նրանք պատվիրում են մեր փոխարեն:
     Այժմ այդքան արդի դարցած գնումների ձևը, կարծում եմ, լավն է, բայց ինչպես միշտ մեր իրականությունում կան մարդիկ, որոնք աստղաբաշխական գներով են վաճառում համեմատաբար էժան հագուստը` արագ հարստանալու միտում ունենալով:
     Մի քանի օր անընդմեջ փորորելով հայկական օնլայն գնումների էջերն ինձ համար հայտնաբերեցի մի էջ` Girl's Shop Online, որտեղ մյուս էջերի համեմատ բավական ցածր գներ են և ճաշակով ընտրված տեսականի: Էջը նոր է, հավանողները դեռ չեն գերազանցում 300-ը: Տեսականին մեծ չէ, որը շատ ցավալի է: Էջն ունի բազմաթիվ թերություններ, բայց որքանով հասցրեցի նկատել էջի վրա աշխատող մարդիկ կամ մարդը բավական կիրթ են, բարեհամբույր, ինչն ավելի է թեթևացնում գնումներ կատարելու գործընթացը: Ներքևում կթողնեմ էջի հղումը այն մարդկանց համար, ում հետաքրքրեց ասածս:

https://www.facebook.com/Nature.TheArt

Դե ինչ, կարծում եմ յուրաքանչյուրն իր համար արդեն որոծել է ինչ է նախընտրում` վազվզել խանութներում, թե սպասել այդքան հավանած պատվերի ժամանմանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4522 | 0 | 0
Facebook