Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեկ շնչառություն, մեկ քայլ...

01:22, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2012 թ.
Մեկ շնչառություն, մեկ քայլ...
    
-Մա՛մ, դուրս եմ գալիս արդեն: Էլի ուշ եմ գալու սեմինարի եմ, կզանգեմ…
Լսվեց ընդամենը` "ես քեզ սիրում եմ", ու արդեն դրսում էի…
Դե ժամը յոթին դեռ մթնած է ու հնարավոր է այդքան երազած մութ փողոցները տեսնել հենց մթության մեջ:
Ես համարյա միշտ ուշադիր եմ: Այդ օրը հասկացա, թե ինչքան ուշադիր եմ եղել, որ չեմ նկատել կարևորը:
Չնայած մարդիկ կարևորը երբեք չեն էլ նկատում, ուղղակի միշտ խոսում են դրա մասին:
Արդեն ցուրտ է .. ու մանավանդ այդ ժամերին ավելի է սրվում: Չգիտեմ ինչից էր, որ ամեն ինչն էի դիտում այդ առավոտ` տերևները, մթոտ լույսերը, շենքիմիակ պատուհանից ծխող մարդը/ի դեպ սկսել եմ հաճախ տեսնել նրան/….
Բայց ամենատպավորիչը ես էի: Որովհետև երբեք այսքան խորը չէի եղել: Էդ րոպեին մի տեսակ դիսկոմֆորտ զգացի, բայց հիմա սիրում եմ այդ վիճակը: Ես սկսել էի լսել շնչառությունն ու քայլերս.. և ոչ միայն լսել: Ինձ դուր էր գալիս, երբ տրորում, ացնում էի տերևները, երբ սառը օդը նույնքան հաճույքով էլ ծակում էր կոկորդաս…
Մեկ շնչառություն, մեկ քայլ, հետո նորից մեկ շնչառություն, մեկ քայլ ու այդպես այնքան մինչև վերածվեցին ակորդի ու արդեն գիթառս էլ է դա զգում ու սիրում…
Այդ ամենը շարունակվեց այնքան մինչև լսվեցին մարդկանց քայլերն ու շնչառությունը…
Էլ չեմ լսում ինձ…սպասում եմ առավոտվան..
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4536 | 0 | 0
Facebook