Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

10 տհաճ փաստ 18-րդ դարի հիգիենայի մասին

16:06, երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2013 թ.
     1. Այսօր մենք բարձր ենք գնահատում անձնական հիգիենան, բայց մինչև 18-րդ դարի սկիզբը մարդը կարող էր կյանքի ընթացքում ոչ մի անգամ ջուր չմտնել: Շատերը համարում էին, որ լողանալն անառողջ բան է, իսկ ջրի մեջ ընկղմվելը կարող է հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների և վարակների: Եթե անգամ մարդը համարձակվում էր ջուրը մտնել, ապա դա անում էր միայն հագուստով:
    
     2. Մինչև 1880-ականները մարդիկ չէին էլ մտածում դեզոդորանտ ստեղծելու մասին. չնայած նրանցից սարսափելի հոտ էր գալիս, բայց ոչ ոք իրենց դրանից վատ չէր զգում: Հարուստները փորձում էին քողարկել տհաճ հոտն օծանելիքի մեծ քանակությամբ, ինչն ավելի սարսափելի հետևանքներ էր ունենում: Մինչև 1888 թվականը որևէ միջոց գոյություն չուներ քրտնքի հոտի դեմ պայքարելու համար, իսկ ահա 1888-ից հետո, երբ դեզոդորատները վաճառքի հանվեցին, ֆենոմենալ հաջողություն ունեցան:
    
     3. Կանայք չէին հետևում մարմնի մազածածկույթին: Արևմուտքում մազահեռացում չէր կիրառվում ընդհուպ մինչև 1920-ականները: Իհարկե, այսօր էլ կան երկրներ, որտեղ կանայք առանձնապես ոչինչ չեն անում մարմնի մազածածկույթի դեմ, բայց դեպքերի մեծամասնությունում որոշակի միջոցներ կիրառվում են:
    
    
     4. Այն ժամանակի տներից բուրում էր մարդկային արտաթորանքի հոտ: Կոյուղի գոյություն չուներ, և մարդկանց մեծամասնությունը կարիքները հոգում էր հատուկ ամանի մեջ, որը կարելի էր թողնել այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկի մտքով անցներ այն դատարկել պատուհանից:
    
     5. Զուգարանի թուղթը սկսել է օգտագործվել 18-րդ դարի վերջից, իսկ մինչ այդ մարդիկ օգտագործում էին ձեռքի տակ ընկած միջոցներ: Հարուստները կարող են իրենց թույլ տալ մաքրվել հատուկ կտորներով, իսկ աղքատները` հին լաթերով, տերևներով կամ հենց ձեռքերով: Անգամ հին հռոմեացիներն ավելի լավ էին ապրում` հատուկ այդ նպատակով փայտի վրա կտոր էին փաթաթում, հետո փայտը դնում ջրով ամանի մեջ:
    
     6. 18-րդ դարում անկողնային միջատների քանակը սարսափելի չափերի էր հասել: Դրանք բազմաթիվ վարակների պատճառ էին դառնում, և մարդիկ ստիպված էին անկողինների փայտե հատվածներին կերոսին քսել՝ անցանկալի հյուրերից ազատվելու համար:
    
     7. Որոշ կանայք դաշտանի օրերին օգտագործում էին լաթի կտոր, որը չէին էլ փոխում, ավելին` չորացնում էին բոլորին տեսանելի վայրում` ընդհանրապես չամաչելով: Թեև կային կանայք, ովքեր ընդհանրապես ոչինչ չէին անում և թողնում էին, որ ծանրության ուժն անի իր գործը:
    
     8. Մեծ քաղաքների փողոցներում բուրում էր գոմաղբի, մարդկային արտաթորանքի և փտող բույսերի հոտ: Եթե հաջորդ անգամ ֆիլմում տեսնեք, թե ինչպես է 18-րդ դարում տղամարդը գետնին գցում իր բաճկոնը, որպեսզի կինն անցնի, հավատացաք եղեք, որ նա դրանով, ամենայն հավանականությամբ, անձրևաջրերը չէ, որ ծածկում է:
    
     9. Ատամների խնամքը սկսվում և վերջանում էր լնդերը լաթի կտորով մաքրելով: Կանանց ատամները որպես կանոն ավելի վատ վիճակում էր լինում` կապված հղիության ժամանակ վիտամինների կորստի հետ:
    
    
     10. Բացարձակապես բոլոր մարդիկ վարակված էին ոջիլներով: Եվ պայքարի միակ միջոցը սնդիկն էր: 18-րդ դարում Եվրոպան սիրավեպ ուներ սնդիկի հետ` մարդիկ այն ուտում էին, քսում մաշկին, խելագարվում և մահանում: Իսկ դրական կողմն այն է, որ սնդիկը սկզբից սպանում էր ոջիլներին:
    
    
    
    
    
    
    
Աղբյուրը` mariloveblog.blogspot.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6121 | 3 | 0
Facebook