Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

15 փաստ Kinder Surprise-ի մասին

16:07, չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2013 թ.

1. Ապրանքանիշը պատկանում է իտալական Ferrero ընկերությանը: Շոկոլադի ձվիկների արտադրությունը սկսել է 1974 թվականից:


    

2. Կինդեր շոկոլադե ձվիկը ստեղծել է շվեյցարացի դիզայներ Հենրի Ռոթը, ով մտածում էր անակնկալ պարունակող շոկոլադե նվեր պատրաստել:


    

3. Կինդեր ձվիկներ վաճառվում են 5 մայրցամաքների 60 երկրներում:


    

4. Ferrero-ի մանկական արտադրանքի ողջ շարքը կրում է Kinder անունը, հենց այդ պատճառով են շոկոլադե ձվիկները նույնպես այդ անունը կրում: Իսկ ահա «surprise» բառը թարգմանվում է` կախված այն երկրից, որտեղ վաճառվում է: Գերմանիայում ձվիկը կրում է «Kinder Uberraschung», Իտալիայում և Իսպանիայում` «Kinder Sorpresa», Պորտուգալիայում և Բրազիլիայում` «Kinder Surpresa», Շվեդիայում և Նորվեգիայում` «Kinderoverraskelse», Անգլիայում` «Kinder Surprise» անունները:


    

5. Շոգ կլիմա ունեցող երկրների համար Կինդեր ձվիկն արտադրվում է ավելի «ամուր» տեսակով Kinder Joy անունով:


    

6. Կինդեր ձվիկները հայտնի են ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի շրջանում, ովքեր հսկայական հավաքածուներ են կազմում ձվիկի մեջ եղած խաղալիքներով: Ինտերնետային աճուրդներում հազվադեպ խաղալիքների գինը կարող է անցնել 1000 եվրոն: 2007 թվականի փետրվարին eBay-ի աճուրդում 90 հազար խաղալիքներից կազմված հավաքածուն վաճառվել է 30 հազար եվրոյով:


    

7. Ռուսաստանում Կինդեր ձվիկի մասին գիտի 4-ից 50 տարեկան բնակչության 93%-ը:


    

8. Կինդեր ձվիկից բացի Ferrero ընկերությունն արտադրում է Ferrero, Raffaello, Fiesta, Nutella, Duplo, Tic-Tac և այլ ապրանքներ:


    

9. ԱՄՆ-ում արգելված է Կինդեր ձվիկի վաճառքը, քանի որ 1938 թվականին օրենք է հռչակվել, համաձայն որի արգելվում է ոչ ուտելի իրերը տեղադրել ուտելիքի մեջ:


    

10. Ձվիկի քաշը մոտավորապես 35 գրամ է:


    

11. Իսկ կաթնային բաղադրատարրերի պարունակությունը կազմում է մոտ 32%. սա այն դեպքն է, երբ համեղը նաև օգտակար է:


    

12. Կինդեր ձվիկների տուփերը նախատեսված են 3, 6, 12 և 24 ձվիկի համար:


    

13. Խաղալիքները ստեղծվում են հատուկ Կինդերի համար. դրանք չկրկնվող են: Տարվա մեջ խաղալիքների հավաքածուն համալրվում է մոտ 100 նոր խաղալիքով, որոնք պատրաստվում են պլաստմասայից, մետաղից և անգամ փայտից:


    

14. Կինդեր ձվիկների առաջին պարտիան վաճառվում է մեկ ժամում:


    

15. Իր գոյության 30 տարիների ընթացքում վաճառվել է ավելի քան 30 միլիարդ Կինդեր ձվիկ:

Աղբյուրը` mariloveblog.blogspot.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6720 | 0 | 0
Facebook