Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպիսի՞ն կլինի 2014-ը՝ ըստ ձեր ծնված տարվա

20:27, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2013 թ.
     Առնետ 1948, 1960, 1972. 1984, 1996
     Դուք բոլոր հնարավորությունները կունենաք ձեր հեղինակությունն ամրապնդելու և փորձը փոխանցելու համար: Արձակուրդին ճանապարհորդության մեկնեք:
    
     Ցուլ 1949, 1961, 1973, 1985, 1997
     Կարիերայի համար տարին լավագույնը չէ, բայց դրա փոխարեն ստեղծագործելու ժամանակ կունենաք: Հիշեք ձեր հոբբիի մասին, դա ձեզ ուրախություն կպարգևի:
    
     Վագր 1950, 1962, 1974, 1986, 1998
     Վերջապես հասել է նախաձեռնություն հանդես բերելու ժամանակը: Դուրս եկեք ստվերից, գործեք, և կպարգևատրվեք:
    
     Ճագար 1951, 1963, 1975, 1987
     Տարին լավ կանցնի, եթե դուք չափազանց ակտիվ չլինեք: Հանգստացեք և սպասեք ձեր աստեղային ժամին. այն սարերի հետևում չէ:
    
     Վիշապ 1940, 1952, 1964, 1976, 1988
     Ձեզ ուժերի ծաղկում և ոգեշնչում է սպասվում: Փոփոխությունների ցանկություն կառաջանա. համարձակորեն առաջարկեք ձեր գաղափարները, քանի որ աջակցություն և ըմբռնողություն կգտնեք:
    
     Օձ 1941, 1953, 1965, 1977, 1989
     Նյութական կորուստների վտանգ կա, հրաժարվեք ֆինանսական գործարքների մասնակցելուց: Ավելի լավ կլինի, եթե զբաղվեք ձեր առողջությամբ:
    
     Ձի 1942, 1954, 1966, 1978, 1990
     Տարին շատ հարմար է ուսումնառության համար: Շատ հավանական է, որ ձեր մեջ գրական տաղանդ բացահայտեք:
    
     Այծ 1943, 1955, 1967, 1979, 1991
     Հրաժարվեք արկածախնդիր ծրագրերից, ուշադիր զննեք մարդկանց, ովքեր ձեր կողքին են, նրա՛նք են ձեր երջանկությունը:
    
     Կապիկ 1944, 1956, 1968, 1980, 1992
     Որքան խոստումնալից են ծրագրերը, նույնքան հաջող է տարին: Դուք կլինեք ստեղծագործական վերելքի գագաթնակետին և, եթե ցանկանաք, փառքի կհասնեք:
    
     Աքլոր 1945, 1957, 1969, 1981, 1993
     Համբերությունը, աշխատասիրությունը և իրերին սթափ հայացքով նայելը գալիք տարում ձեր հաջողության գրավականներն են: Աշխատեք հանգիստ, բարձրացրեք որակավորումը և տարվա վերջին արժանիորեն կվարձատրվեք:
    
     Շուն 1946, 1958, 1970, 1982, 1994
     Տարին ձեզ համար բարենպաստ է: Հնարավոր է, որ գործընկեր գտնեք, ում շնորհիվ բիզնեսում հաջողության կհասնեք: Աշխատեք ավելի շատ մարդամեջ դուրս գալ, քանի որ միայնությունը ձեզ համար չէ:
    
     Խոզ 1947, 1959, 1971, 1983, 1995
     Զգուշացեք մարդկանց հետ ամեն տիպի շփումներից, հատկապես՝ ինտիմ: Ավելի լավ է ժամանակը տանն անցկացնել. ընտանեկան գործերն ուշադրություն կպահանջեն: Ձեզ հաջող գնումներ են սպասվում:
Աղբյուրը` erkusov.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11387 | 1 | 0
Facebook