Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի նպաստ հայրենիք-սփյուռք զորակցության

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
04:43, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2013 թ.
Ի նպաստ հայրենիք-սփյուռք զորակցության
    
    
    

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նամակ է հղել Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները համակարգող Միության նախագահ՝ պ-ն Սմբատ Մարտիրոսյանին, որտեղ իր գոհունակությունն է հայտնել վերջերս ԵՎրոպայի երկրներ շրջագայության եկած «Հայկազունք» գուսանական խմբի Նիդերլանդներում կազմակերպած համերգի առիթով:

Նախարարը նաև բարձր է գնահատել SCAON կազմակերպության, անձամբ նրա նախագահ Սմբատ Մարտիրոսյանի սփյուռքի նախարարությանը աջակցելու պատրաստակամությունը: Հրանուշ Հակոբյանը իր ղեկավարած գերատեսչության անունից վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս կամրապնդվի և կնդլայնվի արդեն մի քանի տարվա իրենց ամուր հաստատված կապը:

Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները համակարգող Միության մամուլի ծառայությունը իր հերթին վստահություն է հայտնել, որ SCAON-ը ինչպես առաջներում է օժանդակել, այսուհետ ևս շարունակելու է անել իրենից կախված ամեն բան, մշտապես պատրաստ է աջակցել ՀՀ Սփյուռքի Նախարարության ծրագրերին, որոնք ուղղված են հայապահպանությանը և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը:

Ավելի վաղ SCAON կազմակերպությանը և ՀՀ սփյուռքի նախարարությանը իր շնորհակալությունն էր հայտնել «Հայկազունք» գեղարվեստական խմբի ղեկավար Գուսան Հայկազունը' համերգի պատշաճ կազմակերպման և ջերմ ընդունելության համար:


    

«Նիդերլանդական Օրագիր»


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2605 | 0 | 0
Facebook