Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գյուղացին կրկիրն խաբվեց

23:22, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2013 թ.

Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչներին արգելում են իրենց իսկ գյուղի տարածքում գործող մրգերի պահպանության համար նախատեսված սառնարանում միրգ պահել: Սառնարանը կառուցվել է վեց տարի առաջ, և նախնական պայմանավորվածության համաձայն` մի որոշ մասը (20%) տնօրինելու էր գյուղացին: Մինչ այս տարի արճիսցիները կարողացել են իրենց բերքը պահել սառնարանում` իհարկե վճարելով սեփականատիրոջը, բայց այս տարի պայմանագիրը խախտվում է: Գյուղացիները տեղեկացնում են, որ ինչ-որ մեկը մեծ քանակությամբ գազար է տեղադրել սառնարանում, և չնայած այն հանգամանքին, որ 170 տ. տարողությամբ սառնարանում դեռ տեղ կա, գյուղացուն թույլ չեն տալիս իր բերքը պահել այնտեղ, քանի որ մրգի և գազարի պահպանման ջերմաստիճանները տարբեր են:

Գյուղացին սառնարանում պահում էր հիմանականում արքայանարինջը` Ամանորի նախաշեմին վաճառելու նպատակով: Իսկ այսօր ստիպված է բերքը շատ արագ իրացնել այն չփչացնելու համար:

Եվս մեկ անգամ անտեսվեցին տասնյակ գյուղացիների շահերը…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3886 | 0 | 0
Facebook