Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻԶՈԼՈՖՈԲԻԱ

22:53, շաբաթ, 03 նոյեմբերի, 2012 թ.
ԻԶՈԼՈՖՈԲԻԱ
     Մարդիկ տարբեր են… Ոմանք սիրում են լինել շրջապատված մարդկանցով, ոմանք էլ` մնալ մենակ: Բնականաբար ասել` որն է ճիշտ չենք կարող, քանի որ խիստ սուբյեկտիվ կլինի: Գալիս է մի պահ, որ նույնիսկ ամենաշփվող մարդիկ ձգտում են միայնության ու այդպես են հանգստանում կամ վերագտնում իրենց: Բայց կան նաև մարդիկ, ովքեր վախենում են մենակ մնալուց: Վախ մենակությունից կամ իզոլոֆոբիա (Изолофобия (фр. isolenent - одиночество, греч. phobos - страх)): Ընդհանրապես, ցանկացած ֆոբիա առաջացնում է դիսկոմֆորտ և ուղակիորեն անդրադառնում է վարքի վրա: Իզոլոֆոբիան հիմնական ֆոբիաների շարքին չի դասվում: Այն համարվում է երկրորդական, որը կապված է այլ ֆոբիաների հետ: Մարդիկ վախենալով միայնությունից ձգտում են անընդհատ լինել շրջապատված մարդկանցով, շփվել և չմնալ մենակ: Հաճախ կհանդիպենք նման երևույթի, երբ միայնակությունը սիրող մարդկանց բացասաբար են վերաբերում: Դա հիմնավորվում է այսպես, որ եթե չունի տվյալ անհատը ընկերներ, չի շփվում մարդկանց հետ, ուրեմն ունի ինչ-ինչ խնդիրներ և նույնիս կարող է վտանգավոր լինել փորձը շփվել նրա հետ: Սա միանշանակ սխալ կարծիք է, որը ի դեպ հաճախ եմ լսում: Ու պետք չէ առհասարակ վախենալ միայնությունից, քանի որ այն բնականոն կյանքի մաս է կազմում: Հաղթահարելու համար այդ վախը պետք է ընդամենը գիտակցել, որ ի վերջո բոլորս էլ միայնակ ենք` որպես առանձին անհատներ: Մեզանից լավ ոչ մեկ չի կարող մինչև վերջ հասկանալ մեզ և ի վերջո հենց միայնության միջոցով ենք առանձնանում ու ավելի լավ փորձում ճանաչել ինքներս մեզ: Այսպիսով, գիտակցումը միայնության հնարավորություն կտա հաղթահարել իզոլոֆոբիան:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5027 | 0 | 0
Facebook