Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ անցյալում ներկա ճոճոնակը...

01:21, հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2012 թ.
Իմ անցյալում ներկա ճոճոնակը...
    
Չեմ ուզում խոսել ջնջխված սիրո, սիրառատ ատելության կամ պլատոնական սիրո մասին: Որովհետև առանց այդ էլ քննարկման պակաս չունեն: Ուզում եմ ընդամենը խոսել մի հին ճոճոնակի մասին, իմ մանկության ճոճոնակի մասին, որի ճռճռոցը ուրախացնում էր ինձ ամեն անգամ, երբ չէի ուզում տխրել: Լինում ա չէ, որ տրամադրված ուզում ես պարապել, ստեղծագործել, մի հետաքրքիր բանով զբաղվել, բայց չի լինում: Ասում ես` դե լավ, ժամանակը չի: Բայց հենց այդ ժամանակն է, որի կարիքը հիմա ունեմ: Իսկ մինչ հիմա միշտ նման պահերի հայտնվում էի ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, քանի դեռ կար իմ ճոճոնակը...
Միանգամից վազում էի դուրս ու այն ճոճանակը, որի պարանները վաղուց փայտացել էին և որը գրկաբաց ու փոշոտ սպասում էրինձ:
Թվում է` ոչինչ չես անում, հանգստանում ես, ընդամենը մի քիչ ջանք ես գործադրում ճոճորվելու համար: Բայց շատ բաներ այդտեղ էի հասցնում անել:
Կարող է հիմարություն է, բայց նկատել եմ, որ հին, մաշված, կիսափրկված իրերը ինձ ահավոր գրավում են: Դրանք մի տեսակ անցյալ ունեն, անցյալ ես էլ ունեմ, դրանք նույնը չեն, իհարկե, բայց անցյալ են չէ՞… Մարդը չի ապրում անցյալով, այլ ապրում է ներկայով . ուղղակի ներկան որսալ հնարավոր չէ, քանի որ մի ակնթարթ է, մի վայրկայն … ահաա.. անցավ ներկաս արդեն գրում եմ անցյալի մասին: Անցյալն ու ներկան հատվող են, բայց ոչ համընկնող:
Ճոճոնակս էլ գիտի դա : Ամեն թռիչք անցյալից սկսվում է, ապագայում ավարտվում ու սա կատրվում է ներկայում: Կա վտանգ` ներկան "կպոկվի" ու ես կընկնեմ մի տեղ, որտեղ հստակ չեմ գտնի ժամանակը, կլինեմ անժամանակ ներկայում: Ու շատ հիշողություններ ու երազանքներ կմնան օդում կախված: Ինչ-որ մեկը կսկսի ճոճորվել ու հասնել դրանց : Ներկայում կկորցնեմ ներկան, իսկ ներկայի համար էական չի ես ներկա եմ, թե … թե անժամանկ հայտնված մեկը, ով կորցրել է իր ճոճոնակը... երևի ճոճոնակն արդեն ուրիշ ներկայում է ու ուրիշ ներկայինը...

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4778 | 0 | 0
Facebook