Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուշադրություն մրցույթ է

13:35, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2013 թ.
     Ուշադրություն մրցույթ է
    
     «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակացությամբ իրականացվող «Ծխելը այլևս ժամանակակից չէ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ից մինչև 25-ը հայտարարում է շարադրությունների և ֆոտոլուսանկարների մրցույթ, որին կարող են մասնակցել
     ՀՀ բոլոր միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների ուսանողները: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայանցնել մեկական աշխատանք: Շարադրությունները և ֆոտոլուսանկարները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով` gyughshen@yahoo.com հասցեին: Աշխատանքները պետք է համապատասխանեն ծրագրի անվանակարգին, պահպանեն հեղինակային իրավունքները: Յուրաքանչյուր աշխատանքին կից պետք է ներկայացվի հեղինակի անունը ազգանունը, ուսումնական հաստատության անունը, մասնագիտությունը, կուրսը, կոնտակտային տվյալները: Շարադրությունների ծավալը չպետք է գերազանցի էլեկտրոնային 1 էջը: Մրցույթի վերջնաժամկետը նոյեմբերի 25- ն է: Ստեղծված է անկախ մրցութային հանձնաժողով: Լավագույն ֆոտոլուսանկարների և շարադրությունների հեղինակաները կպարգևատրվեն մրցանակներով և պատվոգրերով:
     Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 099931009:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3800 | 0 | 0
Facebook