Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երգը բարեկամության կամուրջ է

120 հիմնական դպրոց
Մամուլի խոսնակ`
120 հիմնական դպրոց
15:01, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2012 թ.
Երգը բարեկամության կամուրջ է
     Հոկտեմբերի 18-ին հ. 120 դպրոցում կայացավ «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի ներդպրոցական մրցույթը, որի նպատակն էր հաղորդակից լինել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը:
     Մրցույթի կազմակերպիչներն էին երգի և երաժշտության ուսուցիչներ Նարինե Նազարյանը և Լիանա Վարդանյանը, իսկ տեխնիկական կողմը ապահովում էր մաթեմատիկայի ուսուցչուհի Սոնա Պողոսյանը: Մրցույթը հետաքրքիր էր կազմակերպված: Մասնակիցները հանդես եկան տարբեր ժանրերի երգերով:Ժյուրին մասնակիցներին գնահատում էր առավելագույնը 10 բալանոց միավորներով:Մրցույթի արդյունքներով ձևավորվեց հաղթողների դպրոցական թիմը` մարզային փառատոնին մասնակցելու համար: Հաղթողներ ճանաչվեցին Գագիկ Ջամալյանը (ժողովրդական), Աշոտ Թովմասյանը (էստրադա), Անի Փելոշյանը (հայրենասիրական), Գրետա Միկոյանը (ռոմանս):
     Մրցույթի վերջում ժյուրիի նախագահ, դպրոցի տնօրեն` Գ. Հայրապետյանը հաղթողներին պարգևատրեց պատվոգրերով, իսկ մասնակիցներին` վկայականներով:
     Հանդիսատեսը դուրս եկավ մեծ գոհունակությամբ, որովհետև այն ոչ միայն մրցույթ էր, այլև համերգ, հանդիսություն` համեմված համապատասխան պարերով և տեսանյութերով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6072 | 0 | 0
Facebook