Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շանթ հեռուստաընկերության եթերում հայտնված նոր հեռուստանախագիծը գողացված է

Azat Malkhasyan
Հեղինակ`
Azat Malkhasyan
19:56, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2013 թ.
     Շանթ հեռուստաընկերության «Պրեմիերա» կոչվող հեռուստաշու-ծրագիրը գողացված է Ազատ Մալխասյանի «Cover» ծրագրից: Ծրագիրը 2011 թվականի ապրիլի 8-ին «Vitamin» ակումբի գլխավոր գրասենյակում Գարիկ Պապոյանին էր ներկայացրել ծրագրի հեղինակ Ազատ Մալխասյանը՝ համագործակցելու նպատակով: Այնուհետև որոշ հարցերում համաձայնության չգալով՝ համագործակցությունը չի հաջողվում: 1 տարի հետո Ազատ Մալխասյանը ծրագրի ռադիո-տարբերակը ներկայացնում է Radio Van-ի «Mainstream Rock» ծրագրի հաղորդավար Հայկ Մարտիրոսյանին: «Cover» ծրագիր-նախագիծը բախկացած էր մի քանի մասերից: Ծրագիրը վերջերս հայտնվել է Շանթ հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ գաղափարը ապօրինի ձևով յուրացվել է ու ներկայացվել է նախագծի մասերից միայն մեկը՝ կոչվեով Պրեմիերա: Նշենք, որ ո՛չ Շանթ հեռուստաընկերության, ո՛չ էլ Radio Van-ի նեկայացուցիչներից որևէ մեկը հեղինակի հետ չի կապվել և ծրագիրն օգտագործելու թույլատվություն չի ստացել:
Աղբյուրը` Azat Malxasyan
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6335 | 4 | 0
Facebook