Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էկո սնունդ էկո տրանսպորտով կամ VELOCITY

11:47, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2013 թ.

2013թ-ի հուլիսի 1-ից Միացյալ քաղաքացիական կրթության (Joint Civic Education) ԷկոԼաբ ծրագրի դրամաշնորհառու Մարիամ Ավետիսյանը և ծրագրի պատանի կամավորները Կոտայքի մարզի Արգել համայնքում իրականացնում են նախադեպը չունեցով երիտասարդական ծրագիր, որը իրենից ներկայացնում է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների վաճառք հեծանիվով: Այս ծրագիրը հնարավորություն կտա գյուղացիներից գնել էկոլոգիապես մաքուր սննդամթերք և այն իրացնել փոքրիկ հավելավճարով` հենց նույն գյուղի տարածքում: Ծրագրի նպատակն է կայուն զարգացման հնարավորություններ ընձեռել գյուղական համայնքների բնակչությանը՝ ներգրավելով նրանց օրգանական արտադրության մեջ, բարձրացնելով բնապահպանական իրազեկման մակարդակը, ինչպես նաև քարոզել առողջ ապրելակերպ և հեծանիվ վարելու մշակույթ: Երիտասարդական նախաձեռնությանը միացել են նաև Կոտայքի մարզում գործող «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը, «Կանաչ մոլորակ» երիտասարդական շարժումը և Արգել գյուղի ակտիվ երիտասարդները: Ծրագիրը մասնակիցների համար Մարիամը և իր թիմակիցները կազմակերպում են ուսուցողական սեմինարներ, բանավեճեր` բնապահպանություն, առողջ ապրելակերպ, կանաչ համայնքներ թեմաներով: Այս յուրօրինակ ծրագիրը հետաքրքրություն է առաջացրել նաև հարևան երկրկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մոտ: Օգոստոս ամսին ծրագրի մասնակիցները իրենց ծրագիրը և փորձը ներկայացրել են Վրաստանի հասարակական կազմակերպություններին: «Էկո սնունդ էկո տրանսպորտով կամ VELOCITY» ծրագիրը իրականացվում է Միացյալ քաղաքացիական կրթության ազգային ԷկոԼաբ ծրագրի շրջանակներում, որը հիմնվում է կրթության՝ հանուն կայուն զարգացման գաղափարի վրա և հնարավորություն է տալիս երիտասարդ ակտիվիստներին զարգացնելու իրենց կարողություններն ու հմտությունները, կյանքի կոչելու իրենց ծրագրային գաղափարները: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի (Պորտուգալիա) և «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի (Գերմանիա) կողմից: «Էկո սնունդ էկո տրանսպորտով կամ VELOCITY» ծրագիրը ունի նաև բազմաթիվ գործընկերներ, այդ թվում` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Կոտայքի մարզպետարանը, «Շենացնենք մեր գյուղը» և «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպություննները, «Կանաչ մոլորակ» երիտասարդական շարժումը: Վերջերս ծրագիրը գեղեցիկ նվեր ստացավ «Հեծանիվ +» էկո մարզական հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանի կողմից` բեռնատար հեծանիվ գյուղ մթերք առաքելու համար: Քանի որ Հայաստանում մրգաշատ աշուն է ծրագրի աշխատանքները էլ ավելի ակտիվացել են: Ծրագիրը լինելու է շարունակական: Երիտասարդների մոտ կա նոր գաղափար այն ձմռան ամիսներին ևս իրականացնելու:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6593 | 0 | 0
Facebook