Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Միասնություն» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Մարիամ Իսայանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

00:48, կիրակի, 01 սեպտեմբերի, 2013 թ.
     Շնորհավորում եմ բոլորիս գիտելիքի օրվա առթիվ:
     Գիտելիքն իսկապես ուժ է: Այն համարձակություն է տալիս յուրաքանչյուր անձի: Կիրթ հասարակությունը երկրի հզորության հիմքն է, պետության առաջընթացի գրավականը: Մենք՝ հայերս, միշտ էլ մեծ տեղ ենք հատկացնում ուսմանն ու գիտելիքին, այդ է վկայում բազմաթիվ ծնողների, անկախ սոցիալ-տնտեսական վիճակի, իրենց երեխաներին որակյալ կրթությամբ ապահովելու պատրաստակամությունը: Գիտելիք ստանալու բոլոր մեթոդներն ու ճանապարհներն անշուշտ գովելի են, սակայն ինքս կարևորում եմ հատկապես ինքնակրթությունը, որն իր հետ բերում է աշխատասիրություն: Իսկ այս երկուսի համատեղումը հանգեցնում է մեծ հաջողությունների, բարեկեցիկ ապագայի ստեղծման:
     Եվս մեկ անգամ շնորհավորելով գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ արդյունավետ ուսումնական տարի, բազում նվաճումներ գիտության անդաստաններում, նորանոր ձեռքբերումներ՝ հուսալով, որ մոտ ապագայում մեր երկրում կունենանք որակյալ և մատչելի կրթություն, օրինակելի կրթական համակարգ:
    
     «Միասնություն» երիտասարդական ՀԿ – ի նախագահ
     Իսայան Մարիամ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3812 | 1 | 0
Facebook