Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծնունդդ շնորհավոր Ռոբերտ Քոչարյան

23:56, ուրբաթ, 30 օգոստոսի, 2013 թ.

Այսօր ՀՀ երկրոդ նախագահ, Արցախի հերոս, «Գրիգոր Լուսավորիչ», Պատվո լեգեոնի (Ֆրանսիա), Մեծ խաչի ասպետ Պատվո (Վրաստան), Պատվո (ՄՕԿ), «Վիտաուտաս Մեծ» (Լիտվա), «Սպիտակ արծիվ» (Լեհաստան) «Փրկչի» (Հունաստան),

Լիբանանյան մայրու (Լիբանան) շքանշանների տեր` Ռոբերտ Քոչարյանի ծնունդն է!!

Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1972-1974 ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։ 1989 և 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։


    

1988 թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Անդամակցել է «Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։

1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։

1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։

1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։

1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ։

2003 թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2008 թիվը։

Հարգելի Պրն. Քոչարյան, սրտանց շնորհավուրում եմ ձեր ծննդյան տարեդարձը, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, երկար տարիների կյանք, խաղաղություն, երջանկություն և շուտափույթ վերադարձ դեպի քաղաքականություն!!

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
1
6002 | 1 | 1
Facebook