Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամենակրեատիվ կարգախոսի մրցույթ

13:10, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2013 թ.
     «ԷկոՊանել Գրուպ» ընկերությունների խումբը հայտարարում է մրցույթ նոր և կրեատիվ կարգախոսի ընտրության համար: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր հետարքրված անձիք, ովքեր իրենց համարում են կրեատիվ և կարող են դիպուկ կարգախոսներ առաջարկել:
     Կարգախոսը պետք է ամբողջացնի ընկերության գործունեությունը, համահունչ լինի նրա գաղափարախոսությանը և որդեգրած սկզբունքներին, ինչպես նաև ընկերության մշակույթին և արժեքներին:
     Մրցույթի վերջնաժամկետը 2013թ.-ի սեպտեմբերի 20-ն է:
     Կարգախոսի առաջարկները կքննարկվեն հատուկ հանձնաժողովի կողմից, իսկ արդյունքները կներկայացվեն 2013թ.-ի հոկտեմբերի 1-ին:
    
     Կարևոր դրույթներ
    
     Մեզ հարկավոր չէ ուղղակի գեղեցիկ և ստանդարտ արտահայտություն, որը հարմար է նաև անշարժ գույքի այլ կազմակերպությունների համար` այդպիսի կարգախոսներ առանց այն էլ շատ կան: Մենք փնտրում ենք ոչ սովորական, անգամ անսպասելի կարգախոս, որը լավագույնս կարտահայտի մեր սկզբունքներն ու առավելությունները: Մեզ հարկավոր է բոլորովին նոր մոտեցում: Մենք հավատում ենք, որ դուք կարող եք առաջարկել այդպիսի տարբերակներ:
     Ի՞նչ է ցանկանում հասցնել իր հաճախորդներին/գնորդներին "Էկոպանել Շին Գրուպը", ինչպե՞ս է ձգտում ներկայանալ գնորդին. Հարմար և մատչելի բնակարաններ ու առանձնատներ կառուցող ընկերություն, որը բարձր է գնահատում իր հաճախորդներին: Մենք ձգտում ենք շեշտել, որ բնակարան ընտրելը և ձեռք բերելն այլևս խնդիր չէ: Մենք ստեղծել ենք առավելագույն չափով պարզ, բոլորին մատչելի և հարմարավետ պայմաններ: Ձեր կողմից առաջարկվող կարգախոսները պետք է արտահայտեն այս հիմնական կոնցեպցիան:
    
     Մրցույթին մասնակցության կարգը
    
     1. Մրցույթին մասնակցելու համար պարզապես պետք է այցելել մեր ֆեյսբուքյան էջ (https://www.facebook.com/EcopanelArmeniaGroup) և մեր պատին գրել այնպիսի տպավորիչ և արդյունավետ կարգախոս, որը կարելի լինի օգտագործել մեր գովազդային արշավի ժամանակ: Օրինակ՝ «Մեծ տուն փոքր գրպանի համար», կամ «Տուն` տուն-տունիկի փոխարեն»,
     2. Մեկ մասնակիցը կարող է հանդես գալ մի քանի կարգախոսներով՝ յուրաքանչյուրն առանձին տեղադրելով մեր էջում,
     3. Մենք փնտրում ենք կրեատիվ, անսպասելի, գրավիչ, էֆեկտիվ կարգախոս, որը առաջ կբերի դրական էմոցիաներ և կլինի հիշվող,
     4. Կարգախոսում "Առանձնատուն" կամ "Բնակարան" բառերին կարող է փոխարինել "Տուն" բառը,
     5. Խնդրում ենք չառաջարկել ստանդարտ և ոչինչ չասող կարգախոսներ, օրինակ "Սա հարմար է", "Հարմար է և մատչելի", "Ցածր գին, բարձր որակ" և այլն,
     6. Կարգախոսները պետք է լինեն հեղինակային և պատկանեն Ձեզ,
     7. "Էկոպանել Շին Գրուպ" ընկերության կողմից առաջարկվող առանձնահատուկ պայմանների մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ ընկերության կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով,
     8. Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ընկերության ֆեյսբուքյան էջում և կայքում,
     9. Մրցանակի հանձնման արարողությունը կկայանա ընկերության գրասենյակում` Ջրվեժ Մայակ 77/29 հասցեում:
     10. Հարցերի դեպքում կարող եք դիմել` զանգահարելով (093) 66-88-24 համարին կամ գրելով ecopanelgroup@gmail.com էլ հասցեին:
    
     Մրցանակային ֆոնդ
    
     Մրցույթի հաղթողների համար ընկերությունը սահմանել է հետևյալ դրամական պարգևները.
     1 ին տեղ - 100 000 ՀՀ դրամ դրամական պարգև
     2 րդ տեղ - 50 000 ՀՀ դրամ դրամական պարգև
     3 րդ տեղ - 30 000 ՀՀ դրամ դրամական պարգև
    
     Կարևոր տեղեկություններ "Էկոպանել Շին Գրուպի" մասին
    
     Մենք իրականացնում ենք նոր տեխնոլոգիաներով և մատչելի գներով բնակարանաշինություն Երևանում,
     Կառուցում ենք ժամանակակից շինարարության չափանիշներին համապատասխան, անվտանգ, սեյսմակայուն, էներգաէֆեկտիվ առանձնատներով «Սիրող սրտեր» թաղամասը և «"Բագրևանդ" բնակարանային համալիրը»
     Ցածր ինքնարժեքով և կարճ ժամանակահատվածում կառուցում ենք բնակելի, արտադրական, հասարակական տարածքներ,
     Բանկը, ընկերության երաշխավորությամբ, ֆինանսավորում է բնակարանի խնդիր ունեցող մարդկանց` բացառիկ պայմաններով բնակարան կամ առանձնատներ ձեռք բերելու համար:
    
     https://www.facebook.com/EcopanelArmeniaGroup
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7613 | 0 | 0
Facebook