Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2011 հուլիսի 28.Անմոռաց ակնթարթներ Ֆլորա Մարտիրոսյանի հետ

Artak Aghajanyan
Հեղինակ`
Artak Aghajanyan
22:13, ուրբաթ, 26 հուլիսի, 2013 թ.

2011 թ հուլիսի 4 ընդհամենը 10 օր էր անցել Ֆլորա Մարտիրոսյանի վերջին մենահամերգից, երբ Ժողովրդական Արտիստուհին համացանցում երկրպագուի հետ նկարի տակ կատարում է հետևյալ գրառումն՝ -Արտակ ջան հուլիսի 28ին իմ շատ սիրելի հանդիսատեսի խնդրանքով համերգը կրկնելու ենք և շատ կուզենամ դահլիճում տեսնել քեզ նման երիտասարդների որովհետև դուք մեր հպարտություննեք և մեր ապագան….: Արվեստասերներն անչափ ուրախանաում են, քանզի տրված է ևս մեկ բացառիկ հնարավորություն վայելելու լեգենդի ներկայությունն ու նրա թավշյա ձայնը՝ ևս մի համերգ ու ևս մի անակնկալներով ու անմոռաց պահերով երեկո: Տոմսերն ինչպես միշտ սպառվում են մի քանի օրվա ընթացքում: Հանրահայտ երգչուհին միշտ նվիրված էր իր հավատարիմ հանդիսատեսին ու հավատարիմ երկրպագուներին ու հենց այդ համերգին Ֆլորա Մարտիրոսյանն անակնալ հրավիրատոմս է նվիրում երիտասարդ հավատարիմ երկրպագուներից մեկին: Պատկերացրեք մի պահ՝ երիտասարդ երկրպագու, ով հանկարծակի նվեր է ստանում իր սիրելի երգչուհուց նրա մենահամերգի հրավիրատոմսը՝ Երկար սպասված ակնթարթ, երջանկության աննկարագրելի զգացումներ:
     Հուլիսի 28՝գալիս է երկար սպասված համերգի օրը: Դահլիճը պայթում էր երկրպագուներից ու նրանց սիրուց: Օդում թևածում էր մի անասելի ջերմություն ու երջանկություն: Այդ «Ամառային» համերգներին սիրված երգչուհին հանդիսատեսին է ներկայացնում նոր երգացանկը: Ֆլորա Մարտիոսյանն հաճախ էր համագործակցում երիտասարդ կատարողների հետ, մշտապես ոգևորում նրանց: Այդ համերգին մեծահամբավ երգչուհին զուգերգներ է կատարում Անդրեի հետ՝ Մեծարենցի «Կարմիր ծաղիկ մը գարունի» ստեղծագործության հիման վրա գրված երգով: Արամ MP3 ի հետ նա ելույթ է ունենում մի յուրահատուկ բացառիկ կատարմամբ՝ Վլ. Բալյանի «Լիրիկական» և Ջեյմս Բրաունի «This is a mans world» ստեղծագործություններն դարձնելով մեկ երգ հավատարիմ մնալով 2 երգերի մեղեդիներին: Ֆլորա Մարտիոսյանն այդ օրը կատարում է նաև Ս. Պասկևիչյանի «Դու հեռացար» , Լ. Դուրյանի «Իմ եղեգ» , Տերյանի «Տարիներ տարիներ» , քաղաքային ֆոլկ «Քեզ բարի Լույս» , ինչպես նաև ժողովրդի կողմից սիրված մյուս երգերն՝ Իմ հասակ, Կուզեմ տեսնել մեր հին Անին, Լիրիկական, Ծովաստղիկս, Մշո հարսներ: Ինչպես միշտ Դահլիճն ձայնակցում ու հոտնկայս անվերջ ծափահարում էր նրան:
     Սիրելի երգչուհին ներկայացնում է ևս մեկ անակնկալ՝ Մայքլ Սթոունի հետ համատեղ լայնածավալ «Այլևս երբեք» նախագծի առաջին ֆիլմի տեսասկավառակը, որի շնորհանդեսը պետք է հաջորդեր համերգին: Ֆլորա Մարտիոսյանը իր հավատարիմ երկրպագուին մատուցում է ևս մի անակնկալ: Բեմում համերգի հաղորդավարը տեսասկավառակը ձեռքին հարցնում է երգչուհուն.
     - Տիկին Ֆլորա Ձեր բազմահազար երկրպագուներից ում կառանձնացնեք ով առավել քան նվիրված է Ձեզ ու միշտ ուշադիր հետևում է Ձեր գործունեությանը ու այս սկավառակը նվիրենք նրան:
     Այդ պահին դահլիճում նկատվում է մի երիտասարդի բարձր պարզած ձեռքը: Ֆլորա Մարտիրոսյանը այդ պահին շրջվում է 2րդ կարգում նստած երիտասարդի կողմն ու ասում. – Ավելի բարձր պարզիր ձեռքդ Արտակ ու բարձրացիր այստեղ բեմ:

20 ամյա երիտասարդն, ով նախ նվեր է ստանում սիրելի երգչուհուց հրավիրատոմս, համերգի ժամանակ էլ իր սիրելի երգչուհին իրեն է առանձնացնում հարյուրավոր երկրպագուներից և բեմ կանչում: Անակնկալի եկած երիտասարդի հուզմունքն ու ընկճվածությունը ցրելու համար Ֆլորա մարտիրոսյանը հանդիսատեսին պատմում է երկրպագուի մեծ սիրո ու նվիրվածության մասին: Վարկյաններ անց երբ երիտասարդը ասես ուշքի է գալիս, ևս մեկ անգամ հայտնում է իր սերն ու նվիրվածությունը սիրված երգչուհուն: Դրախտային և կատարյալ երջանկության անմոռաց ակնթարթներ:

Ֆլորա Մարտիրոսյանը համերգն եզրափակում է ուրախ Գորանիով, որին հաջորդում է տեսասկավառակի շնորհանդեսն: Մեծահամբավ երգչուհին շնորհանդեսի ընթացքում շփվում է երկրպագուների հետ, լուսանկարվում նրանց հետ, ինչպես նաև բաժանում ինքնագրեր: Մի անասելի խանադավառություն, հուզմունք ու ուրախություն էր տիրում ամենքի սրտում: Այդ օրն ամենքն իրենց հետ տուն տարան սիրելի երգչուհու մեծ սիրուց մի մասնիկ. Այո ժողովրդի սիրելի երգչուհին հենց էդպիսին էր՝ Նա անընդհատ սեր էր բաշխում.Սեր ու երջանկություն, իսկ ժպիտը հալեցնում ամենաքար սրտերն: ՄԵՐ ԼԵԳԵՆԴ, ՄԵՐ ՀԱՎԵՐԺ ՍԻՐԵԼԻ ԵՐԳՉՈՒՀԻ ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՈՒ ԿՀԻՇԵՆՔ ՁԵԶ ՄԻՇՏ: ԴՈՒՔ ԱՊՐՈՒՄ ԵՔ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՍՐՏՈՒՄ: ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ:

Ահա այս 3 շքեղ տեսքերով սիրելի երգչուհին ներկայացավ իր երկրպագուներին
3 յուրահատուկ տեսքեր:
Շլացնող տեսքեր որ էլ ավելի էին ընդգծում լեգենդի վեհությունը:
Հուլիսի 28 2011 թ: Անմոռաց ակնթարթներ Ֆլորա Մարտիրոսյանի հետ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5549 | 0 | 0
Facebook