Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էմմին մրցույթ է հայտարարել

22:33, ուրբաթ, 12 հուլիսի, 2013 թ.
     Երգչուհի Էմմիի «Քեզ գտա» («Ծիածան») երգի հետ կապված երկրպագուների արձագանքները շատ բուռն են: Երգի պրեմիերայի օրվանից սկսած մինչ օրս տարբեր արձագանքներ ու մեկնաբանություններ հեղեղել են համացանցը: Այդ իսկ պատճառով Էմմին, իր երկրպագուների նամակներին ի պատասխան, մրցույթ է հայտարարել:
     Այս առիթով ArmStar.am-ը զրուցեց երգչուհու հետ. «Շատ երկրպագուների կողմից անհատական նամակներով և ֆեյսբուքյան գրառումներով առաջարկ էի ստանում ստեղծել «Ծիածան» երգի ռեմիքս տարբերակը: Քանի որ երգը ամառային երգ է, երկրպագուներս ցանկանում են լսել դրա նաև ռեմիքս տարբերակը: Ի սկզբանե մենք նման ցանկություն չենք ունեցել, բայց քանի որ առաջարկներն ու ցանկությունները շատ էին, որոշեցինք հենց երկրպագուներին հնարավորություն տալ առաջարկելու երգի ռեմիքսի իրենց տարբերակը:
     Emmy.am վեբ կայքում, որն իմ անհատական կայքն է, կա երգի վոկալ տարբերակը, որն անգամ սկսնակ մարդիկ կարող են իրենց ցանկությամբ փոփոխել: Կարող են փորձել նաև պրոֆեսիոնալները» , - պատմեց Էմմին:
    

Ի դեպ արդեն կայքում շատ ռեմիքս արված տարբերակներ կան, ինչը փաստում է այն մասին, որ Էմմիի երկրպագուները ակտիվ են ու հետևողական: «Ռեմիքսի մի տարբերակ կա, որը շատ հաջողված է: Բայց դեռ մրցույթը շարունակվում է: Մենք կսպասենք ևս որոշ ժամանակ, որից հետո ռեմիքսի բոլոր տարբերակները կհանձնվեն երկրպագուների դատին: Ամենաշատ լայքեր հավաքած տարբերակն էլ կճանաչվի հաղթող» , - ասաց Էմմին:

Իրենց ուժերը փորձել ցանկացողներին առաջարկում ենք այցելել emmy.am կայքէջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4721 | 0 | 0
Facebook