Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կերակրի սոդայի բուժիչ հատկությունները

K a rEN U-yAn
Հեղինակ`
K a rEN U-yAn
11:21, ուրբաթ, 05 հուլիսի, 2013 թ.
Կերակրի սոդայի բուժիչ հատկությունները

Առաջներում այն լայնորեն կիրառվում էր ստամոքսահյութի բարձր թթվայնության, ստամոքսի խոցի և 12-մատնյա աղիքի խոցերի դեպքում. սոդան չեզոքացնում է ստամոքսահյութի աղաթթուն: Սակայն սոդայի կիրառումը միայն ստամոքսի այրոցքն ու սպասքը փայլեցնելով չի սահմանափակվում: Այն իր արժանի տեղն ունի տնային դեղատուփում: Ահա այն դեպքերը, երբ կարելի է հաջողությամբ սոդա կիրառել:

Կարիեսի կանխարգելում. բերանի խոռոչում մանրէների կենսագործունեության հետևանքով առաջացող թթվայնությունը քայքայում է ատամի էմալը: Այդ թթուները կարելի է չեզոքացնել բերանը օրական մի քանի անգամ սոդայի լուծույթով ողողելով: Նույն արդյունքը կարելի է ստանալ նաև սոդայի մեջ թաթախած ատամի խոզանակով ատամները մաքրելով: Այն նաև հղկող ազդեցություն ունի, ինչի շնորհիվ փայլեցնում է ատամները` առանց էմալը վնասելու:

Միջատների խայթոցի դեպքում. կծած տեղերը արյուն բերելու աստիճան քորելու փոխարեն, ավելի լավ է սոդան ջրով բացել, խյուս պատրաստել ու կծած տեղերին քսել: Այն կհանգստացնի նաև այլ բնույթի քորերը:

Արևահարության դեպքում. գոլ ջրով լի վաննայի մեջ մի քիչ սոդա խառնեք, ինչը փափկացնում է ջուրը` վերածելով այն գրգռված մաշկի համար հանգստացնող թրջոցի:

Ծխելու դեմ. հարկավոր է բերանի խոռոչը ողողել սոդայաջրով (1 ճաշի գդալ սոդա, 200 մլ ջուր):

Մաշկի չորության ու զանազան մաշկային հիվանդությունների դեպքում (իխտիոզ, փսորիազ) հարկավոր է սոդայաջրով լոգանք ընդունել (սոդա` 35 գ, մագնեզիումի կարբոնատ` 20 գ, մանգանի պերբորատ` 15 գ): Ջրի ջերմաստիճանը պետք է 38-39 աստիճան լինի, ապա աստիճանաբար ավելացնել: Լոգանքի տևողությունը` 15 րոպե:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14540 | 0 | 0
Facebook