Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տղաների Անունների նշանակությունը: Գտիր քո անունը և իմացիր նշանակությունը..Առկա են գրանցված անունների 80 տոկոսը

00:27, երկուշաբթի, 01 հուլիսի, 2013 թ.
Տղաների Անունների նշանակությունը: Գտիր քո անունը և իմացիր նշանակությունը..Առկա են գրանցված անունների 80 տոկոսը
    
Աբգար
համարվում է հայերեն բառ և նշանակում է իբրև "ավագ այր":
Աբել
(Հաբել) բառից է և նշանակում է "սուգ": Այժմ տարածված է Աբել ձևով:
Ըստ "Աստվածաշնչի" Ադամի երկրորդ որդու անունն է:
Աբրահամ
նշանակում է "բազմության հայր" կա նաև Abram իբրև "բարձր հայր":
Ադամ
ստուգաբանվում է իբրև "երկրային", "մարդ":
Ազատ
հայերեն ազատ բառից է: Շատ տարածված անուն է:
Ազնավուր
հայերեն "ազն" արմատից է, որը նշանակում է "երևելի մարդ", "հսկա", "դյուցազն":
Աթաբեգ (Աթաբեկ)
թուրքերեն Atabeg կազմված է ata (հայր) և beg (իշխան) բառերից: Նշանակում է (հայր կամ դաստիրակ):
Ալբերտ
նշանակում է (ազնվափայլ): Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում:
Ալեքսան
Ալեքսանդր անվան կրճատ ձևն է:
Ալֆրեդ
ֆրանսերեն Alfred անունից գեղարվեստական գրականության ազդեցությամբ:
Ահարոն
ստուգաբանվում է իբրև (լեռնական), (ուսուցանող) կամ (իմացող) .Սրա կրճատ ձևն է Հարոն:
Աղասի
թուրքերեն Agasi (տեր), (տիրակալ իշխան): Այժմ տարածված է Աղաս ձևով:
Անաստաս
հունարեն Անուն է: Նշանակում է (հարություն) (մեր Հարություն անունը սրա թարգմանությունն է):
Անդրանիկ
հայերեն. Անդրանիկ բառից է, որը նշանակում է (ավագ), (մեծ), (երեց):
Անդրեաս
հունարեն Andreioss անունն է, որ նշանակում է (առնական), (խիզախ), (հանդուգն):
Անտոն
լատիներեն Antonius անունից նշանակում է (առաջնորդ):
Անուշավան
այս անունը ստուգաբանվում է իբրև (անմահ հոգի): Ոմանք էլ դիտում են որպես անուշ և ավան (գյուղ) բառերից կազմված մի անուն:
Աշոտ
այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը:
Առաքել
գրբարյան Առաքեալ բառից է. Նշանակում է (ուղարկված), (պատգամավոր), (դեսպան):
Ասատուր
հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որը գործածական է նաև այսօր:
Ասպետ
հայերեն Ասպետ բառից է, որը պարսկական փոխառնություն է. Նշանակում է (ձիավոր իշխան):
    
Արա
Արան գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր: Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է (անտառ), (արտ) և այլն:
Արամ
ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: Նշանակում է (վսեմություն) կամ (բարձրություն): Այժմ շատ տարածված անուն է:
Արայիկ
հնագույն Արա անունն է` իկ փաղաքշական ածանցով:
Արբակ
Ծագումով հրեական անուն է: Այժմ հազվագյուտ համդիպող անուն է:
Արգամ
ըստ Մ. Խորենացու` հայոց Մուրացյան նախարարի տոհմի նահապետներից մեկի անունն է:
Արեգ
Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր:
Արթուր
եվրոպական անուն է, որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով:
Արծրունի
հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսել է գործածել անցյալ դարի 90- ական թվականներին:
Արկադի
ռուսերեն Аркадий անունն է, որ անփոփոխ մուտք է գործել մեր մեջ: Հունարեն նշանակում է (բարեհոգի), (ազնիվ), (երջանիկ):
Արման
պարսկերեն Arman բառից է, որը նշանակում է (իղձ), (կարոտ):
Արմեն
հայերեն Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen (հայ) և կամ Armenia (Հայաստան) բառերի հետ:
Արշակ
պարսկերեն Arsa (արջ) բառից` հայերեն Ակ փաղաքշական ածանցով: Նշանակում է (արջուկ):
Արշավիր
հայկական հնագույն անուններից է, որ ըստ Հյուբշմանի նշանակում է (տղամարդ):
Արսեն
հունարեն arsen բառից է, որ նշանակում է (առնական), (ամրակուռ):
Արտակ
նշանակում է (սրընթաց): Այժմ շատ տարածված է:
Արտաշես
ստուգաբանվում է իբրև (լույս), (եռանդ, ուրախություն) կամ (անեծք):
Արտավազդ
Արտավազդ անունը ստուգաբանվում է` (տևական արդարություն):
Այժմ էլ տարածված անուն է. Կրճատ կոչում են Արտո:
Արտեմ
հունարեն artemes բառից է, որ նշանակում է (ամրակազմ), (ջլապինդ):
Բաբգեն (Բաբկեն)
Հյուբշմանի կարծիքով կազմված է Բաբիկ անձնանունից պարս. En փաղաքշական ածանցով
    
Բաբիկ
պարսկերեն Bab (հայր) անվան փաղաքշական ձևն է, նշանակում է (հայրիկ):
Բագրատ
պարսկերեն Baga (աստված) և bata (տուրք), (պարգև) բառերից. Նշանակում է (աստծու պարգևած):
Բադալ
արաբերեն Badal բառից է, որ նշանակում է (փոխանորդ), (փոխարինող):
Բաղդասար
ասորերեն Անուն է և հայերի մեջ տարածված է: Մեկնաբանվում է որպես (գաղտնապես գանձող):
Բարսեղ
հունարեն բառ է, որը նշանակում է (արքա), (թագավոր):
Բենիկ
Բենիամին անվան կրճատ ձևն է:
Բորիս
ռուսերեն Борислав անվան կրճատ ձևն է, որ տարածվել է մեզ մոտ իբրև ինքնուրյուն անձնանուն: Նշանակում է (փառքի համար կռվող):
Գաբրիել
նշանակում է (աստվածայր), (աստծո մարդ):
Գագիկ
ասորերեն Gag անունն է, որից հայերն ստեղծել են նոր անուն` իկ փաղաքշական ածանցի միջոցով:
Գալուստ
հայերեն. Գալուստ (գալ) բառն է, որ նշանակում է (մոտ գալ), (մերձեկություն):
Գառնիկ
հայերեն Գառն բառի փաղաքշական ձևն է: Նշանակում է (համեստ), (հեզ), (խոնհար):
Գեղամ
ստուգաբանվում է իբրև (հավիտենական) կամ (վաղժամանակյա):
Գենադի
ռուսերեն Геннадий անձնանունն է, որ հունարեն նշանակում է (ազնվազարմ):
Գևորգ
հունարեն georgos բառից է, որ նշանակում է (հողագործ), (երկրագործ):
Գնել
հայկական հնագույն անուններից է:
Գոռ
հայերեն Գոռ բառից է, որ նշանակում է (հպարտ), (գոռոզ):
Գրիգոր
հունարեն grigorios, լատիներեն Grigorius անուններից է, որ նշանակում է (զգոն), (արթուն), (հսկող):
Գրիշա
ռուսերեն Григорий անվան փաղաքշական ձևն է, որ մեզ մոտ տարածված է իբրև անկախ անձնանուն:
Գուրգեն
պարսկերեն Gurgen անունից է, նշանակում է (գայլաբարո), կամ (գայլուկ):
հնագույն անուններից է. Գալիս է (Աստվածաշնչից) և տարածված է քրիստոնյա շատ ազգերի մեջ:
Դավիթ
նշանակում է (գեղեցկատես) կամ (սիրեցյալ):
Դերենիկ
հայերեն Դերեն նշանակում է (վանքի սան), (որդի վանաց): Հայերի մեջ տարածված անուն է:
Դմիտրի
ռուսերեն Дмитрий անունից:
Եգոր
ռուսերեն Егор անունից, որ նշանակում է (երկրագործ):
Եդիգար
պարսկերեն Yadigar (հրեշտակ) բառից:
Եսայի
նշանակում է (փրկություն):
Երանոս
հունարեն անձնանուն է, նշանակում է (խաղաղասեր), (խաղաղարար): Կրճատ ձևն է` Երո, Էրո:
    
Երեմիա
նշանակում է (բարձրություն): Կրճատ կոչում են Երեմ:
Երվանդ
նշանակում է (արագ), (սլացիկ):
Եփրեմ
նշանակում է (պտղաբեր), (աճող), (փարթամ):
Զավեն
պարսկերեն Zav անունից և նշանակում է (աջակցող), (օգնող):
Զաքարիա
ստուգաբանվում է իբրև (լավ հիշող), (մտապահող):
Զոհրաբ
պարսկերեն անձնանուն է: Նշանակում է (կարմրափայլ):
Զորավար
հայերեն Զորավար բարդ բառից է, որ նշանակում է (զորքը կռվի տանող):
Զորիկ
հայերեն Զոր բառից է` իկ փաղաքշական ածանցով: Նշանակում է (զորեղ), (զորություն ունեցող), (հզոր):
Էդգար
նորամուտ անուն է, որ եկել է եվրոպական լեզուներից գրականության միջոցով:
Էդիլ
արաբերեն (արդար) բառից է. Գործածական է բոլոր մահմեդական ժողովուրդների մեջ:
Էդուարդ
ֆրանսերեն Անուն է, որ նշանակում է (ունեցվածքի պահապան), (պահակ):
Էմիլ
տարածվել է գրականության միջոցով և շատ գործածական է:
Էմին
արաբերեն Emin բառից է, որ նշանակում է (ապահով), (վստահ), (հավատարիմ):
Էմմանուել
հայերեն Մեջ տարածվել է կրճատ` Մանուել ձևով: Նշանակում է (աստված մեզ հետ):
Թաթուլ
հայերեն Թաթ բառից է:
Թելման
գերմանական կոմունիստական կուսակցության առաջնորդ է. Որ իբրև անձնանուն գործածական է հայերի մեջ:
Թովմաս
նշանակում է (երկվորյակ):
Թորգոմ
ստուգաբանվում է իբրև (ոսկրյա), (կորովի):
Թորոս
Թեոդորոս անվան կրճատ ձևն է:
Ժան
ֆրանսիական տառադարձությամբ Jean (Հովհաննես) անունն է, որ վերջերս տարածված է մեր մեջ:
Ժան
ֆրանսիական տառադարձությամբ Jean (Հովհաննես) անունն է, որ վերջերս տարածված է մեր մեջ:
Ժիրայր
հայերեն Ժիր և այր (տղամարդ) բառերից. Նշանակում է (ժիր, աշխույժ մարդ):
    
Ժոզեֆ
հայերեն Հովսեփ անվան ֆրանսիական ձևն է, որ վերջերս իբրև ինքնուրյուն անձնանուն գործածում են մեզ մոտ:
Իգիթ
թուրքերեն Igit բառից է, որ նշանակում է (կտրիճ), (երիտասարդ):
Իգոր
ռուսերեն Անուն է, որ այժմ գործածական է:
Իլյա
ռուսերեն անուն է և նշանակում է (հաստատ), (ամուր):
Իսահակ
նշանակում է (ծաղր) կամ (խնդություն):
Լեոնիդ
հայերեն Ղևոնդ նշանակում է (առյուծիկ):
Լեվոն
հունարեն Leon, որ նշանակում է (առյուծ):
Լիպարիտ
լատիներեն Liberates բառից, որ նշանակում է (ազատագրված):
Լյուդվիգ
գերմաներեն Անուն է, որ նշանակում է (նշանավոր մարտիկ):
Խաժակ
Խաժ (կապտականաչ) և ակն (աչք) բառերից. Նշանակում է "խաժ աչքեր ունեցող":
Խաչիկ
Հայերեն Խաչ բառի փաղաքշական ձևն է (իկ ածանցով): Նշանակում է "փոքրիկ խաչ":
Խոսրով
նշանակում է "բարեհամբավ":
Խորեն
պարսկերեն khor "արեգակ" բառից է և en փաղաքշական ածանցից "արևիկ" նշանակությամբ:
Ծառուկ
հայերեն Ծառ բառից` ուկ ածանցով. Նշանակում է "սլացիկ հասակ ունեցողզ":
Ծատուր
հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որը տարածված է իբրև անձնանուն:
Կամո
տարածված անձնանուն է հայերի մեջ:
Կարապետ
հայերեն Կարապետ բառից, որ նշանակում է "առաջընթաց" "առաջնորդ": Հնագույն անուններից է և տարածված:
Կարեն
պարսկերեն անձնանուն է:
    
Կարլեն
ստեղծվել է հապավումների ձևով` Կարլ Մարքս և Լենին անունների մասերից:
Կարլոս
գերմաներեն Անձնանուն է: Տարածվել է գեղարվեստական գրականության և թատրոնի ազդեցությամբ:
Կիմ
ռուսերեն Ким անունից: Նշանակում է Коммунистический интернационал молодежн.
Կիրակոս
հունարեն բառ է: Նշանակում է "տերունական":
Կոմիտաս
հունարեն անուն է և նշանակում է "երկար մազեր ունեցող":
Կորյուն
հայերեն Կորյուն բառից, որ նշանակում է "առյուծի ձագ". Իմաստով մոտ է Լեոնիդ, Ղևոնդ անուններին:
Հակոբ
Եբրաերեն Անուն է: Նշանակում է "խաբող":
Համբարձում
Հայերեն Համբարձում բառից (հնում այս անունը տալիս էին Քրիստոսի համբարձման տոնի օրը ծնվածներին):
Համլետ
Եկել է գեղարվեստական գրականության և թատրոնի միջոցով:
Հայկ
Հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև "հսկա":
Հայկազ
Հայերեն Հայկ անունից և ազն "ցեղ", "սերունդ" բառից. Նշանակում է "Հայկի ցեղից":
Հենրիկ
Գերմաներեն Henrich անունից:
Հմայակ
Հայերեն Հմայք բառից: Առձեռն բառարանը բացատրում է իբրև "հմուտ" կամ "տեղյակ": Հայերեն Անուն է և նշանակում է "հմայիչ աչքերով":
Հովիկ
Հայերեն (զով) բառից` իկ փաղաքշական ածանցով. Նշանակում է "մեղմ քամի", "զովություն":
Հովհաննես
Հունարեն անուն է, որ նշանակում է "հնազանդություն":
Հովսեփ
եբրաերեն. Josef անունից:
Հրայր
Հայերեն Հուր (կրակ) և այր (մարդ) բառերից` "կրակի մարդ" նշանակությամբ:
    
Հրաչ
Հայերեն Հուր և աչք. Նշանակում է "հրափայլ աչքերով":
Հրաչյա
Հայերեն Հուր և աչք բառերից` յա ածանցով. Նշանակում է "կրակի պես վառ աչքեր ունեցող":
Հունան
Եբրերեն Jona անունն է, որ հայերեն տառադարձությամբ դարձել է Հովնան:
Ձոնիկ
Հայերեն Ձոն "նվեր" բառից է:
Ղազար
Ղազարոս անվան կրճատ ձևն է, որն ինքնուրույն անուն է հայերի մեջ:
Ղազարոս
Հունարեն lazaros անունից, որ ՀԲ ստուգաբանում է իբրև "օգնականություն Աստծո":
Ղեվոնդ
Հունարեն Leontios ձևից, որ leon "առյուծ" բառի հոլովված ձևն է:
Ղուկաս
Հունարեն loukas անունն է, որ նշանակում է "հարություն":
Մաթեվոս
Լատիներեն Նշանակում է "երգ կենաց":
Մալխաս
Պարսկերեն բառից է և նշանակում է "ընտիր ապրանք":
Մամիկոն
Հայոց հին նախարարական տոհմանունից է:
Մանաս
Հունարեն նշանակում է "մոռացում":
Մանվել
բառացիորեն նշանակում է "Աստված մեզ հետ":
Մավրիկ
Հունարեն նշանակում է "թուխ", "սև":
Մարատ
Ֆրանսյական, հղափոխության առաջնորդներից մեկի ազգանունն է:
Մարգար
Հայերեն Մարգարե բառից, որ նշանակում է "հեռատես", "գուշակող":
Մարկոս
Եբրարերեն ստուգաբանվում է իբրև "փայլուն", "ողորկ" կամ "բարձր պատվար":
Մարտին
նշանակում է "ռազմատենչ", "մարտական":
Մարտիրոս
Հունարեն անուն է, որ նշանակում է "նահատակ":
Մաքսիմ
Լատիներեն Նշանակում է "մեծ", "խոշոր":
Մելիք
արաբերեն Նշանակում է "արքա", "թագավոր":
Մելքոն
եբրարերեն Մեկնաբանվում է "արքա", "լույս":
    

Մեհրաբ
     նշանակում է "արեգնափայլ":
     Միհրան
     Պարսկերեն նշանակում է "արևային" կամ "արևի պարգև":
     Մինաս
     լատիներեն բառ է և նշանակում է "ահեղ":
     Միսաք
     ստուգաբանվում է "քարշող", "պարսպող":
     Միքայել
     եբրարերեն բառ է, որ բառացի նշանակում է "ով է որպես աստված": Մեկնաբանվում է նաև իբրև "զորություն աստծո":
     Մխիթար
     հայերեն Մխիթարանք, սփոփանք բառերից:
     Մհեր
     հայերի մեջ մեծ մասամբ տարածվել է "Սասունցի Դավիթ" էպոսի միջոցով:
     Մովսես
     ըստ "Աստվածաշնչի" նշանակում է "ջրից հանած":
     Մուրադ
     արաբերեն Նշանակում է "իղձ", "փափագ":
     Յուրի
     Ծագում է հունարեն georgios բառից, որ "հողագործ" է նշանակում:
     Նաիրի
     մեր երկրի նախապատմական անունն է, որ գործածական է իբրև Հայաստան անվան հոմանիշ:
     Նարեկ
     հայերը "նարեկ" են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու "Մատյան ողբերգության" գիրքը, որը համարվում է նաև բժշկարան: Իրականում Նարեկ գյուղի անունից է:
     Նելսոն
     նորամուտ եվրոպական անուն է:
     Ներսես
     պահլավերեն Nerseh անվան հունական ձևն է, որ շատ տարածվել է հայերի մեջ:
     Նշան
     հայերեն Նշան բառից` իբրև "նշանավոր", "երևելի":
     Նոյ
     եբրաերեն Nokha անունից, եկել է "Աստվածաշնչից" և ստուգաբանվում է իբրև "հանգիստ", "դադարումն":
     Նորայր
     հայերեն Նոր և այր "տղամարդ" բառերից:
     Նորիկ
     հայերեն Նոր բառից և իկ ածանցից:
     Նվեր
     հայերեն Նվեր բառից, որ համազոր է Պարգև, Ընծա անուններին:
     Շահեն
     պահլավերեն Sahen անունից և նշանակում է "բազե":
     Շավարշ
     պարսկերեն savars անունն է, որ նշանակում է "սև արջ":
     Շմավոն
     նշանակում է "լսող", "հնազանդ":
     Ոսկան
     հայերեն Ոսկի բառից. Այժմ էլ գործածական անուն է:
     Պավել
     նորամուտ անուն է:

Պարթեվ
նշանակում է "հաղթանդամ", "հսկա":
Պարսամ
ստուգաբանվում է իբրև "ծոմ":
Պարույր
նշանակում է "շրջան", "պտույտ":
Պետրոս
հունարեն նշանակում է "վեմ", "քար":
Ջանիբեկ
պարսկերեն բառ է և նշանակում է "բեկի սիրելին":
Ջանիկ
Ջան անձնանվան փաղաքշական ձևն է:
Ջիվան
պարսկերեն բառ է և նշանակում է "երիտասարդ", "ջահել":
Ռազմիկ
հայերեն Ռազմիկ բառից, որ նշանակում է "կռվող", "մարտիկ":
Ռաֆայել
Եբրարերեն Նշանակում է "բժշկություն Աստծո":
Ռշտունի
հայ նախարարական տոհմանուն է:
Ռոլան
Ռոլանդ անվան ֆրանսերեն Արտասանությունից:
Ռոբերտ
ֆրանսերեն անուն է:
Ռուստամ
նշանակում է "ուժգին հեղեղ":
Ռուբեն
եբրարերեն Բառ է և նշանակում է "որդետես":
Ռուդոլֆ
գերմաներեն Նշանակում է "կարմիր գայլ":
Ռուսլան
ռուսերեն Նշանակում է "գանգրահեր", կամ "երջանիկ":
Սահակ
Եբրարերեն Նշանակում է, "խնդություն":
Սամվել
եբրարերեն Նշանակում է "Աստվածակոչ", "տուրք Աստծու":
Սամսոն
եբրարերեն Նշանակում է "Արեգակն նորա":
Սանասար
ասորական անուն է, որ հայերի մեջ տարածվել է վաղ ժամանակներից: Եբրարերեն "արքա" բառից:
Սարիբեկ
թուրքերեն Նշանակում է "շեկ բեկ":
Սեդրակ
ՀԲ մեկնաբանվում է "ստինք փափուկ":
    
Սեթ
նշանակում է "մխիթարություն":
Սեյրան
թուրքերեն "նայել", "զննել" բառից. Նշանակում է "զվարճավայր", "զբոսատեղի":
Սևակ
հայերեն Անուն է նշանակում է "սև աչքեր ունեցող", "սևակն":
Սերգեյ
ռուսերեն Անուն է, որ լատիներեն Նշանակում է "բարձր", "աարժանավոր":
Սերոբ
նշանակում է "բոցեղեն", "հրեղեն":
Սիմոն
նշանակում է "հլու", "լսող":
Սլավիկ
ռուսերեն Слава "փառք" բառից` հայերեն Իկ ածանցով:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
223337 | 3 | 0
Facebook