Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աստված սիրում է քեզ ինչպիսին էլ, որ դու լինես

Կարոտ
Հեղինակ`
Կարոտ
22:31, կիրակի, 09 հունիսի, 2013 թ.
Աստված սիրում է քեզ ինչպիսին էլ, որ դու լինես
     Աստված սիրում է քեզ: Նա սիրում է քեզ հենց այս վայրկյանին: Սիրում է այնպիսին, ինչպիսին դու կաս: Նա ստեղծել է քեզ հատուկ և ինքնատիպ: Ամբողջ աշխարհում չկա քո նմանը: Ստեղծել է քեզ իր նմանությամբ և պատկերով: Ստեղծել է ուրախության, երջանկության, սիրո համար:
     Հնարավոր է քեզ համար հիմա դժվար ժամանակներ են: Հնարավոր է դու հիմա հուսահատված ես, կյանքը քեզ համար կորցրել է իր իմաստը: Բայց մտածիր, որ Աստված սիրում է քեզ: Ի՞նչու ես դու մոռացել դա: Ի՞նչու դու չես հիշում նրան: Ի՞նչու երբ դու անտանելի վիճակում ես հայտնվում ու միայն այդ ժամանակ ես հիշում., , Աստված ջան, եթե դու կաս, օգնիր ինձ, , :
     Ի՞նչ է պատահել քեզ հետ: Ի՞նչ ես արել դու կյանքիդ հետ: Մտածե՞լ ես արդյոք դու ապրել այլ կերպ: Որ հնարավոր է ինչ որ բան փոխել:
     Հնարավոր է և անհրաժեշտ է:
     Յուրաքանչյուր ոք ունի ընտրության իրավունք: Աստված մեզ օժտել է գիտակցությամբ և հնարավորություն է տվել կառուցել մեր կյանքը ինքնուրույն: Նա չի ուզում, որ մենք լինենք իր ստրուկները:
    
     Սիրելի ընկեր, ասա, մի՞թե կցանկանայիր, որ քեզ ստիպեին սիրել: Կցանկանայի՞ր գնել սերը: Որ քո հարազատները քո մասին հիշեին միայն այն ժամանակ, երբ նրանց ինչ որ բան պետք լիներ: Կարծում եմ, որ ո՛չ: Նա սիրում է մեզ փոխարենը ոչինչ չպահանջելով: Նա պատրաստ է օգնության գալ ցանկացած պահի, միայն եթե դիմենք նրան:
     Մի գեղեցիկ օր դու եկել ես այս աշխարհ: Երկրորդ կյանք դու արդեն չե՛ս ունենալու: Դու չես կարող փոխել քո անցյալը, բայց կարող ես փոխել ապագան: Ինչպիսի՞ն դու կմահանաս՝ որպես սու՞րբ, թե ՞անպետք մարդ: Տուր քո անցյալը Աստծուն և սկսիր մտածել ապագայիդ մասին: Հիշի՛ր դու եկել ես աշխարհ, որպեսզի այն դառնա լավը: Այդպես մտածել է Աստված յուրաքանչյուրին ստեղծելիս:
     Սիրելի ընկեր, եկել է ժամանակը ընտրության: Ի՞նչպես դու կապրես հետո: Ի՞նչպիսին կլինես: Սկսի՛ր փոխել կյանքդ: Դիմի՛ր Աստծուն., , Հայր իմ ես այնպես քո կարիքն ունեմ: Ես սիրում եմ քեզ: Ներիր ինձ..., , Ն ա կընդունի քեզ, քանզի ՍԻՐՈՒՄ է:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6023 | 0 | 0
Facebook