Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տխուր պատմություն

Nane Adamyan
Հեղինակ`
Nane Adamyan
16:38, ուրբաթ, 07 հունիսի, 2013 թ.
Տխուր պատմություն
     Աղջիկը ընկերոջից բաժանվելու ժամանակ նրան առանց ոչ մի բառ ասելու մի երկտող տվեց, որը բաղկացած էր ընդամենը 4 բառից: Երիտասարդը կույր էր և տուն գալով խնդրեց իր մայրիկին, որպեսզի նա կարդա այն: Մայրը կարդաց այն մտքում և անմիջապես որդուն դուրս վռնդեց տնից: Այնուհետև երիտասարդը ընկերոջը դիմեց նույն խնդրանքով: Ընկերը նույնպես կարդաց այն և հրաժարվեց իր կույր ընկերոջից: Այդ բանից հետո երիտասարդը ոչ մեկին չէր տալիս երկտողը:
     Մի անգամ կույր տղան փրկեց մի երեխայի կյանք: Եվ, ի երախտագիտություն, երեխայի հայրը պատրաստ էր այդ երիտասարդի յուրաքանչյուր ցանկությունը ի կատար ածել: Տղան նրան փոխանցեց երկտողը և խնդրեց բարձրաձայն կարդալ այն: Փոքրիկի հայրը, կարդալով այն, ինքնասպան եղավ: Կույր տղան այդպես էլ չիմացավ այդ երկտողի խոսքերը:
     ՀԳ. Երկտողում գրված էր՝ «ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՄ»:
     Աղջիկը լքեց ընկերոջը, քանզի իմացել էր նրա դավաճանության մասին:
     Մայրը դուրս վռնդեց որդուն, քանզի նա նրա խորթ մայրն էր:
     Ընկերը հրաժարվեց, քանզի դավաճանել էր և իրականում վախենում էր գաղտնիքը բացահայտվելուց:
     Իսկ փոքրիկի հայրը ինքնասպան եղավ, քանզի նա ինքն էր երեխային գցել գետը՝ ցանկանալով խեղդել նրան:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13079 | 20 | 0
Facebook