Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նպատակ ունենք առաջին ծրագրի շեշտադրումը դնել մաքուր, տիպիկ եզդիական արժեքների դուրս բերման վրա

15:52, երեքշաբթի, 04 հունիսի, 2013 թ.
Նպատակ ունենք առաջին ծրագրի շեշտադրումը դնել մաքուր, տիպիկ եզդիական արժեքների դուրս բերման վրա
     Հարցազրույց «Եզդիների ազգային կոմիտե» հ/կ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանի հետ:
     Դուք արդեն իսկ ստանձնել եք «Եզդիների ազգային կոմիտե» հ/կ-ի փոխնախագահի պաշտոնը: Ի՞նչ նոր փոփոխություններ եք նախապատրաստում:
     Ինչպես եւ գործող մյուս եզդիական կազմակերպությունները, «Եզդիների ազգային կոմիտեն» ևս իր առջեւ, որպես գերխնդիր, նպատակ է դրել Հայաստանում ապրող եզդիների ազգային, մշակութային դիմագծի պահպանումը, նրանց իրավունքների հնարավորին պաշտպանությունը: Ինչպես գիտեք կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին, երջանկահիշատակ Ջամալ Սադխյանի կողմից, եւ գոյության 13 տարիների ընթացքում կարողացել է հիանալի հիմնասյուն լինել Հայաստանի, ինչպես նաեւ արտասահմանում ապրող եզդիների համար: Վերջերս ինչ-ինչպատճառներով կազմակերպության գործունեությունը պասիվացել էր, իմ պաշտոնավարման ընթացքում կփորձեմ կազմակերպության միջոցով հասնել եզդիների մեջ ինքնագիտակցության բարձրացման մաքսիմալ աստիճանի, որն էլ հնարավորություն կտա իրենց դարձնել իրենց իսկ իրավունքի, մշակույթի պաշտպանը:

Նախկինում ծավալե՞լ եք հասարակական գործունեություն: Մտավախություններ ունե՞ք նոր ստանձնած պաշտոնի հետ կապված:
     2012 թվականից ցայսօր ղեկավարում եմ «Կոլիզիա» ստեղծագործողների ակումբը, որի նպատակը հասարակության մեջ արվեստի միջոցով երիտասարդության գաղափարների կատարելագործումն է: Բավական ժամանակ համագործակցել եմ եւ հիմա էլ համագործակցում եմ «Սինջար» եզդիների ազգային միության հետ, որը նույնպես շատ հզոր, ավյունով լեցուն անձանց ընկերական խումբ է, ով իրա առաջ դնում է մշակութապաշտպան եւ իրավապաշտպան նպատակներ եւ հասնում դրանց իրականացմանը: Կարծում եմ այդ կազմաակերպության փորձը, աշխատանքն էլ ազդակ կլինի Եզդիների ազգային կոմիտեի աշխատանքում բացթողումներ թույլ չտալու համար:

Ի՞նչ պլաններ ունեք հետագայի համար:
     Եզդի գրողները խորհրդային շրջանում գրականության բավականին արժեքավոր նմուշներ են ստեղծել, որոնք ժամանակի թելադրանքով ներկայացվել են որպես քրդական: Նպատակ ունենք առաջին ծրագրի շեշտադրումը դնել մաքուր, տիպիկ եզդիական արժեքների դուրս բերմանը, եւ հետագայում սերունդներին հենց այդ մշակույթի փոխանցմանը:
     Նյութի աղբյուր ՝ http://politik.am/?p=7409:

Աղբյուրը` Politik.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4137 | 0 | 0
Facebook