Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու՞ ենք մեռնում

Azat Malkhasyan
Հեղինակ`
Azat Malkhasyan
23:18, շաբաթ, 25 մայիսի, 2013 թ.
Ինչու՞ ենք մեռնում
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Իրականությունը հանդերձյալ կյանքում է,
     Լույս աշխարհը կարճ ժամանակով է:
     Ամեն պահ կարող ես մեկնել,
     Հավերժության անդամակից լինել:
    
     Այսօր աչքերդ, որ տեսնում են լույսը,
     Ամեն պահ կարող են փակվել:
     Ամեն պահ կարող ես ընդմիշտ քարանալ,
     Ամեն պահ կարող ես անցյալին հյուսվել:
    
     Այս պահին երգում ես, մտածում, խոսում՝
     Մի ակնթարթում հավերժ լռում:
     Պարում ես, քայլում, շարժվում
     Եվ, մի օր, ընդմիշտ անշարժանում:
    
     Միայն այն մտքից, որ փակվելու են աչքերդ մի օր,
     Որ արևի լույսն աչքերդ էլ չի ծագելու,
     Էլ չե՜ս քայլելու, էլ չե՜ս լինելու, չե՜ս մտածելու...
     Ամե՜ն ինչ, ամե՛ն բան անիմաստ է թվում:
    
     Այսօր՝ լսում ես քո սիրած երգը.
     Վաղը՝ կարող է այդ երգը քո կողքին հնչել,
     Բայց դու այլևս չե՜ս կարող լսել,
     Քո սիրած երգով էլ չես հիանա..
    
     Ինչու՞ է ամեն ինչ վերջանում մի օր.
     Վերջանում է, կարծես ոչինչ չի եղել,
     Կարծես աշխարհում դու չես էլ եղել
     Կարծես ոչ ոքի դու պետք չես եղել
    
     Գժվում ես, խելագարվում է հոգիդ,
     Երբ գիտակցում ես, որ հենց աչքերդ փակես,
     Էլ չես իմանա, թե ինչ կլինես,
     Ով հողին կտա անշունչ մարմինդ:
    
     Մի օր սիրտդ էլ չի աշխատի,
     Եւ երազներդ քամին կտանի,
     Հոգիդ մարմնիցդ դուրս կելնի,
     Թե աշխարհն ինչ եղավ՝ չես իմանա:
    
     Նույնիսկ չգիտես՝ մեռնելուց հետո քո հոգին կապրի՞,
     Թե՞ մարմնիդ հետ հավերժ կլռի,
     Նույնիսկ....չգիտես՝ Աստծո մոտ դրախտ կգնաս,
     Դե դժոխքում սատանային բաժին կդառնաս:
    
     Մեր մահն էլ գուցե մենք չենք գիտակցում,
     Այսպես անորոշ ենք այս կյանքում ապրում,
     Ինչու՞ ենք մեռնում, ինքներս մեզ լքում.
     Մի՞թե էլ պետք չենք աշխարհին այս կյանքում...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5208 | 0 | 0
Facebook