Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իրական հրաշքներ Հիսուս Քրիստոսի անունով.....♣

K a rEN U-yAn
Հեղինակ`
K a rEN U-yAn
19:59, շաբաթ, 25 մայիսի, 2013 թ.
Իրական հրաշքներ Հիսուս Քրիստոսի անունով.....♣
     Այսօր հաճախ կարող ենք լսել մեզ շրջապատում տեղի ունեցող այս կամ այն հրաշքի մասին, սակայն թե որքանով են դրանք հրաշքներ, և ինչ է առհասարակ հրաշքը, դեռ կարիք ունի պարզաբանման: Հրաշքներն այս աշխարհում Աստծո կատարած այն գործերն են, որոնք պետք է դասել հատուկ երևույթների շարքին:
     Հետևաբար, դրանք կարող են տեղի ունենալ այնտեղ, ուր իրական ներկայությունն է հաստատում մեր տերը` Երկնավոր Արարիչը: Իսկ եթե մենք Նրան Արարիչ ենք կոչում, Ով արարել է ողջ աշխարհը, հետևաբար անհեթեթություն է կասկածի տակ դնել այդ նույն Արարչի ազատ գործողություններն իր կողմից իսկ արարված տիեզերքում և, ինչու չէ, նաև դրանից դուրս: «Հրաշք» բառն ինքնին արդեն մարդուն ստիպում է ոչ թե այն հասկանալ, այլ հավատալ դրան, քանզի երբ մարդը սկսի հասկանալ հրաշքի երևույթը, այն կդադարի հրաշք լինելուց և կդառնա սովորական գործողություն: Հրաշքը դուրս է «բնականոն» ընթացքից. դիցուք, Կույսի հղացումին հնարավոր չէ հավատալ այնքան ժամանակ, քանի դեռ չենք ճանաչել Աստծուն` որպեսզի Տիեզերքի Արարիչ, իսկ ճանաչելուց հետո այլևս կարիք չկա հասկանալու քանի որ այն տեղի է ունեցել ինչպես մի հրաշք, որը դուրս է մեզ համար հայտնի «բնականոն» ընթացքից: Ըստ Թովմա Աքվինացու` հրաշքը անսահմանափակ ուժի գործն է, իսկ անսահմանափակների կողմից կատարված հնարքները մեզ համար դեռևս անհայտ բնական երևույթներ: Օրինակ` շատերին կարող է հրաշք թվալ այն, որ մագնիսն իրեն է ձգում այլ մետաղների: Նման երևույթները հրաշքներ չեն, թեև կարող են այն չըմբռնող մարդու համար զարմանալի թվալ: Իրական հրաշքը կարող է կատարվել միայն Անսահմանափակի կողմից, ինչն ինքնին անըմբռնելի է ու անսահմանափակ: Հրաշքի ժամանակ բնական օրենքները ժամանակավորապես դադարում են կամ փոփոխվում: Հրաշքով Աստված փաստում է Իր պատմության մեջ գործելը: Իսկ եթե գիտնականները մերժում են հրաշքները, որպեսզի պահեն մեխանիկակակն հաջորդականությունը, ապա նրանք կկորցնեն նույն հաջորդականության հանդեպ իրենց իրավունքը, քանզի առանց հայտնությունը հավաստիացնող հրաշքների` նրանք չեն կարող հենվել որևէ արտաքին վկայակոչման վրա և կհայտնվեն պատմության երերուն հիմքերի վրա: Աստծո կողմից կատարվող հրաշքները չեն կատարվում ժամանակի ընթացքում այլ միանգամից: Օրինակ` Հիսուս երբեք չասաց` գնա երեք օր ման արի, հետո լվացվիր, գնա յոթ պտույտ պտտվիր ու նոր կհամարվես բժշկված, այլ միանգամից ասաց. «Վերցրո’ւ մահիճդ ու գնա...» (Հովհ. 5: 8): Նույնը անում էին առաքյալները. «Հիսուս Քրիստոսի անունով վե’ր կաց ու քայլիր» (Գործք 3: 6-7): Սա նախապայմաններից մեկն է տարբերակելու Աստծո կողմից կատարվող հրաշքը հմայություններից: Հրաշքները կատարվում են Աստծո վերահսկողությամբ և կամքով, բնականորեն չեն կրկնվում և կատարվում են առանց խաբեության, անսովոր են, բայց ոչ տարօրինակ և համահունչ են բնությանը, իսկ հմայությունները կատարվում են մարդու վերահսկողությամբ և մարդու կամքով, բնականորեն կրկնվում են և լուծվում խաբեության ճանապարհով և, ի վերջո, անսովոր են ու տարօրինակ: Եվ շատ կարևոր է իմանալ, որ հրաշքները երբեք սոսկ ցուցադրական նպատակով չեն գործվում և երբեք` զվարճության համար, այլ դրանք ունեն միայն ու միայն Աստծուն փառավորելու և մարդկանց առ Աստված առաջնորդելու նպատակ: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հրաշքը երբեք չարիք չի բերի, քանի որ Աստված բարի է: Բարոյական տեսանկյունից հրաշքները միայն բարիք են բերում կամ խթանում դրան:
     Քրիստոնեական եկեղեցին առանձնանում է մյուս կրոններից իր հրաշքներին տրված կարևորության եզակիությամբ: Քրիստոնեական աստվածաբանությունը կարծես իրար հաջորդելով` մեզ ավանդում է մի շարք հրաշքներ` սկսած արարչագործությունից, մարգարեությունից, Բանի մարմնացումից` Հարություն, Համբարձում և Երկրորդ Գալուստ:
     Դիտեք տեսանյութերը․․․♣
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
30253 | 0 | 0
Facebook