Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԱՐԴԱՆԱՆՔ

00:27, կիրակի, 19 մայիսի, 2013 թ.
ՎԱՐԴԱՆԱՆՔ
     Մայիսի 18-ին, Արագածոտն մարզի Բազմաղբյուրի Նվեր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցում, տեղի ունեցավ՝ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» խորագիրը կրող միջոցառում/ Ս. ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ղեկավարությամբ:
    
Երեխաները ներկայացան մեծ ոգևորությամբ... Կարողացան ներկայացնել ժողովրդի արդի մտածելակերպն ու ետադարձ հայացք գցել մեր նախնիների անցած փորձությունների ու տառապանքների, ձախողումների ու հալածանքների...Եվ ի վերջո հասկանալ, որ այսքան փորձություն ու տառապանք կրած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր: Եթե այս ամենով ապրում է խավար բազմությունը, որոնց համար խորթ է մեր ժողովրդի հոգին ու կենցաղը, այնուամենայնիվ մեզանում շատերն են ապրում՝ ժողովրդի կյանքով ու պատմությունով, մեր պապերի խորհրդով ու փառքով: Որոնցով էլ մեր ազգը պիտի գնա՛ առաջ ու դեռ ցույց տա, թե որն է մեր ժողովրդի ճանապարհը, ուժն ու հավատը, ամուր կամքն ու անկոտրուն ոգին: Ո՞րն է մեր հայ ժողովրդի պատմության ճանապարհը, մեր գոյության խորհուրդը, և ի վերջո ի՞նչ է կամենում հենց մեր ոգին:
     Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերում, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում է մեր ոգին: Արդյոք հին վանքերի կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն» , թե դալար մարգերում ու հովիտներում, ուր «լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»: Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքների մեջ, թե՞ «Վերք Հայաստանի» հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ:
     Իհարկե, ամենու՜ր ... Միթե՞ սա օրինակ չէ հայի մեծ ոգու առաքինության, երբ ճակատում զինվորի հետ հավասար կռվել է հոգևորականը: Մարտից առաջ ցած դրել զենքն ու վերցնելով խաչը մկրտել չկնքված զինվորներին: Թշնամու առաջ կանգնել ունենալով երկու զենք՝ հայրենապաշտպան սուրը և փրկչական խաչը: Միթե՞ սա չէ ապրե՜լ կոչվածը, երբ մեր սերունդն է խոսում ու հիշում այս ամենի մասին...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3421 | 0 | 0
Facebook