Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես աշխատեք, այնպես էլ կգնահատվեք.ԱԺ նախագահի հորդորը մարզպետներին

Vazgen
Հեղինակ`
Vazgen
11:55, շաբաթ, 08 սեպտեմբերի, 2012 թ.
Ինչպես աշխատեք, այնպես էլ կգնահատվեք.ԱԺ նախագահի հորդորը մարզպետներին

Երեկ նախագահական նստավայրում նոր խոսակցություններ են սկսել պտտվել այն մասին, որ ՀՀ մարզպետներից մի քանիսին այնուամենայնիվ պետք է ուղարկել երկարատեւ հանգստի։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Ասում են, կոնկրետ երեք մարզերում որեւէ տեղաշարժ կամ նոր կադրային մարտավարություն չի մշակվելու, բայց որոշ մարզային ղեկավարներ էլ ՏԻՄ ընտրություններին «քննություն» հանձնելուց հետո միայն կվճռեն իրենց հետագա բախտն ու ճակատագիրը։ Նկատենք, որ այս խոսակցությունների շրջանակներում երեկ «ՉԻ»-ն լուրեր ստացավ, որ մարզային ու տեղական որոշ իշխանիկներ, նախապես գլխի ընկնելով վաղահաս վտանգի մասին, փորձել են նախ հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու զարմանալիորեն ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հետ՝ լրացուցիչ երաշխիքներ ստանալու, որ ամեն ինչից անկախ գոնե պատվի համար նրանցից մի քանիսը կարողանան մինչեւ 2013-ի նախագահական ընտրությունները մնալ իրենց պաշտոններում։ Սակայն ի հեճուկս մարզային իշխանությունների սրտաճմլիկ բացատրությունների, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շատ կոշտ է գտնվել ու Արարատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ «ինչպես աշխատեք, այնպես էլ կգնահատվեք»՝ զգուշացնելով, որ բացթողումների դեպքում որեւէ բացատրություն ընկալելի չի լինի։ Դե իսկ ահա Կարեն Կարապետյանն էլ իր տոնին համապատասխան արձագանքել է, թե ինքը եղբոր՝ Սամվելի հետ կխոսի ու այնպես կանի, որ բոլոր հարցերը նորմալ կկարգավորվեն», - գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4641 | 0 | 0
Facebook