Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հովիկ Աբրահամյանը դարձյալ հրաժարակա՞ն է տալու (վերլուծություն)

Vazgen
Հեղինակ`
Vazgen
22:58, հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2012 թ.
Հովիկ Աբրահամյանը դարձյալ հրաժարակա՞ն է տալու (վերլուծություն)

Ըստ շրջանառվող լուրերի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջիկա նախագահական ընտրություններին ցանկանում է կրկին գլխավորել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: Նախորդ անգամ նման ցանկությունն իրականացնելու համար Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ հրաժարական տալ ԱԺ նախագահի պաշտոնից: Հետո նորից վերադարձավ, ավելի շուտ` նախագահը թույլ տվեց, որ վերադառնա: Փաստորեն «նույն գետը երկու անգամ չես մտնի» սկզբունքը խախտվեց: Սա մեր քաղաքական դաշտում նորույթ էր, որին կարծես թե չեն թողնում երկար գոյատևել, չեն սպասում` մի հատ սա մարսենք, ընտելանանք, և միանգամից ավելի ուժեղ դոզա են առաջարկում` այսինքն, նույն գետը երրորդ անգամ մտնելու սկզբունքը: Սա արդեն չլսված բան է: Բայց հովիկ Աբրահամյանը կարող է մտածել, որ եթե մի անգամ ստացվեց, հաջորդ անգամ էլ կստացվի և կարելի է ամեն ընտրությունից առաջ հրաժարական տալ, հետո վերադառնալ: Հետաքրքիր սցենար կլինի, բայց, կարծում եմ, արդեն ավելի քիչ հավանական, քանի որ դժվար թե ևս մեկ հրաժարականից հետո նրան կրկին հաջողվի վերադառնալ: Ուստի ԱԺ նախագահը մտածելու տեղ ունի` արժե՞ արդյոք գլխավորել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը:

Բացի այդ, չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը գլխավորելու համար Հովիկ Աբրահամյանը միակ անփոխարինելի թեկնածուն է, ոչ պակաս հաջողությամբ այդ առաքելությունը կարող են իրականացնել, օրինակ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3995 | 0 | 0
Facebook