Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ թվում է սեր չկա...

Կարոտ
Հեղինակ`
Կարոտ
17:32, շաբաթ, 11 մայիսի, 2013 թ.
Երբ թվում է սեր չկա...
     Այս աշխարհում այնքա՜ն սեր կա...
     Այն ապրում է մեզնից յուրաքանչյուրի մեջ, ամեն վայրկյան, յուրաքանչյուր բջիջում: Բայց մենք դրա մասին մոռանում ենք: Երբեմն մեկ րոպեով կամ օրով...կամ տարիով...կամ էլ մեկ ամբողջ կյանք:
     Իսկ երբեմն այն հավաքում ենք՝ մտածելով, որ շուտով կգա մի օր, կհայտնվի հենց այն մարդը, և հենց այդ ժամանակ մենք կտանք մեր ողջսերը նրան: Բայց չէ որ չի կարելի սերն ուղղակի պահել: Այն դինամիկ է: Այն միշտ պետք է ուղղված լինի դեպի ինչ որ մեկը, կամ ինչ որ բանի:
     Բայց դա այդպես չէ: Մեզնից յուրաքանչյուրը նկատել է ինչպիսի չար և դժկամ հայացքներով մարդիկ են անցնում փողոցով և նայում են միմյանց չկամեցող հայացքով, և թվում է, որ այս աշխարհում սիրո պակաս կա: Սերը առանձին հասկացություն չէ: Այն ապրում է մեր մեջ, ինչպես մեր անբաժանելի մասնիկը: Կարելի է նայել սիրով, աշխատել սիրով, նկարել, երգել և ժպտալ սիրով: Օգնել մյուսներին, բռնել ձեռքից, քայլել կողքով... և ուղղակի ապրել:
     Մենք ուղղակի մոռանում ենք արտահայտել այն:
     Իսկ սերն այնքա՜ն շատ է...այն երեխային նայող մոր հայացքի մեջ է, այն տղայի աչքերի մեջ է, որը շտապում է վերջին գումարով ծաղիկ գնել սիրած էակին...
     Սերը ամենուր է...երեխաների մեջ, որոնք բացիկներ են պատրաստում ծնողների համար, բառերի մեջ, որոնք մենք ասում ենք մեզ սիրելի մարդկանց, օդանավակայանում՝ այնքան շատ սեր կա այնտեղ՝երբեմն արցունքների, երբեմն ծիծաղի մեջ:
    
     Սերը նրանում է, երբ մենք կերակրում ենք անտուն քոթոթներին, շոյում ենք փողոցի կատվին, ժպտում ենք անծանոթ երեխային:
     Սերը նաև լռության մեջ է, երբ այնպես ուզում ես ասել, , սիրու՜մ եմ, , ՝ նայելով ամենահարազատ աչքերին, բայց չգիտես ինչու այդ բառը, , սիրում եմ, , դառնում է այնքան փոքր...համեմատած այն բանի հետ, որ մենք մեր մեջ զգում ենք: Սերը չասված բառերի մեջ է, միայն հասկանալ է պետք, սերը իրար նայող աչքերի մեջ է, միայն տեսնել է պետք, սերը հեռավոր կարոտի մեջ է, միայն զգալ է պետք ...
     Այո այդ սերը շատ հաճախ փակված է կողպեքով՝լավ ժամանակների, օրերի համար:
     Նվիրեք սեր, կատարեք սովորական գործերը սիրով, սիրեք նրանց, ովքեր նեղացրել են, ստիպել են ձեզ լաց լինել և դուք կզգաք, որ ձեր սեփական աշխարհը սիրով լի կլինի:
    
     http://karot-karot.blogspot.com/2013/03/blog-post_17.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6207 | 0 | 0
Facebook