Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ոչինչ, ոչինչ ես չտեսա Ռեալտոի կամրջին

Black Diamond
Հեղինակ`
Black Diamond
21:23, երեքշաբթի, 07 մայիսի, 2013 թ.
Ոչինչ, ոչինչ ես չտեսա Ռեալտոի կամրջին
     Բոլորս գիտենք Ավետիք Իսահակյանի «Ռեալտոի Կամրջին» բանաստեղծությունը, սակայն ոչ բոլորն են ծանոթ Սիլվա Կապուտիկյանի նույն վերնագիրը կրող բանաստեղծությանը:
    
     Ոչինչ, ոչինչ ես չտեսա Ռեալտոի կամրջին,
     Ոչ՜ մրահոն աղջիկ տեսա, ոչ՜ ջրերը կապտաջինջ,
     Տեսա միայն թե ինչպես էր անցորդների երդի մեջ
     Մտամոլոր քայլը փոխում մի կարոտած բանաստեղծ:
     Վենետիկյան ջրանցքը չէր շուրջը ուրախ վետվետում
     Արբաչայն էր հետը գալիս, հետը տխրում ու տրտում:
     Սուրբ Մարկոսի տաճարն ամբողջ փայլ է, փառք է ոսկեհուռ,
     Հեռվից հեռու, ջահը ձեռքին, տուն է կանչում մի մատուռ,
     Տուն է կանչում ու տան ճամփին դեռ մշուշ է մի գով լի,
     Խեղճ պանդուխտ եմ, քույրիկ՜, ասա՝ որն է ճամփեն Բինգյոլի
     Պանդուխտ՜-պոետ, արի մաշող քո տվայտանքը վանեմ,
     Երեսունվեց թվից առաջ քեզ քո Շիրակը տանեմ:
     Ով էլ լինի, ինչ էլ լինի Ռեալտոի կամրջին,
     Մերը խարխուլ կամուրջն է մեր՝ թիկնած ալրոտ ջաղացին,
     Մերը բախտն է մեր քարքարոտ ու մեր քարերը անբախտ
     Ու մեր դառը, դժվար պարգև՝ մեր մինուճար Արարատ
     Սուրբ Մարկոսի տաճարն ամբողջ Փայլ է, փառք է ոսկեհուռ,
     Հեռվից հեռու, ջահը ձեռքին տուն է կանչում մի մատուռ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
16131 | 0 | 0
Facebook