Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Գրանցման պայմանագիրը

Մամուլի խոսնակ բաժնում գրանցման, աշխատանքի, օգտագործման կանոններն ու պայմանները

1. Ընդհանուր դրույթներ
Սույնով կարգավորում են ՄԱՄՈՒԼ.am լրատվական կայքի Մամուլի խոսնակ բաժնում գրանցվելու, աշխատանքի, օգտագործման կարգը, կանոնները, պայմանները (այսուհետ` պայմաններ):
Մամուլի խոսնակ բաժինը վեբ միջավայր է, որը թույլ է տալիս այցելուներին ստեղծել սեփական վեբ միջավայր, հրապարակել հոդվածներ, կարծիքներ, կարճ հաղորդագրություններ, դիտարկումներ, քննարկել դրանք այլ օգտագործողների հետ, տեղադրել լուսանկարներ, տեսահոլովակներ, հղումներ, գովազդային բաներներ, առաջխաղացնել նյութեր, կատարել սահմանած կամ թույլատրվող այլ գործողություններ (այսուհետ` նյութեր):
Մամուլի խոսնակ բաժնում (այսուհետ` Խոսնակ) անձնական/կազմակերպության (պետական/ոչ պետական) էջի գրանցումը և օգտագործումն անվճար է (բացառությամբ նյութերի առաջխաղացման և գովազդային բաների տեղադրմանան):

Խոսնակ գրանցելը նշանակում է Մամուլի խոսնակի ստեղծում:
Գրանցման համար պարտադիր տեղեկատվությունը լրացնելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ակտիվացման հղում, որի միջոցով կարող եք ակտիվացնել Ձեր Խոսնակը:
Խոսնակում գրանցվելիս անհրաժեշտ է.
1.1. լրացնել հավաստի, ճշգրիտ տեղեկություններ և դրանցում փոփոխություններ լինելու դեպքում ժամանակին թարմացնել դրանք,
1.2. այլ անձի անունից չգրանցել Խոսնակ` առանց տվյալ անձի պատշաճ թույլտվության,
1.3. անվտանգության նկատառումներով Ձեր գաղտնաբառը չփոխանցել այլ անձի, ինչպես նաև որևէ կերպ թույլ չտալ կողմնակի անձին հասանելիություն ունենալ Ձեր Խոսնակ բաժնին:

Խոսնակ բաժնում գրանցվելիս, Ձեր կեղծանունը (nickname) կամ Ձեր կեղծանվան պատկերը (avatar) պետք է ամբողջությամբ համապատասխանեն սույն պայմաններում սահմանված էթիկայի կանոններին:
Սույն կանոնները չպահպանելու դեպքում, Խոսնակ բաժնը սպասարկող մոդերատորը(ները) իրավունք ունի, իր բացառիկ հայեցողությամբ, մերժել/հեռացնել/արգելափակել Ձեր գրանցումը:

2. Էթիկա և կանոններ
Խոսնակում արգելված է ցանկացած այնպիսի թեմաների քննարկումը և/կամ հաղորդագրությունների և/կամ հայտարարությունների և/կամ գրաֆիկական, տեսա և ֆոտո պատկերների կամ այլ բովանդակության ստեղծումը, հրապարակումը և ցանկացած այլ նյութի տեղադրումը, կամ տարածումը, կամ ցանկացած այլ գործողության կատարումը, որոնք`
2.1. որևէ ձևով հակասում են ՀՀ օրենսդրության պահանջներին,
2.2. դրդում են մարդկանց բռնությունների, ագրեսիայի, կամ վարկաբեկում և խախտում են ընդունված բարոյականության նորմերը, մարդկանց կյանքին, առողջությանը և անվտանգությանը սպառնացող գործողությունների կատարման կոչ են անում,
2.3. մարդկանց մոլորության մեջ գցելու նպատակով պարունակում են տեքստեր, գովազդային նյութեր, լուսաբանումներ և պատկերազարդումներ, տեսանյութեր, լուսանկարներ, երաժշտական կամ ձայնային ազդեցություն կամ այլ նման միջոցներ,
2.4. խախտում են հասարակական կարգը, համընդհանուր և ազգային բարոյականության նորմերը,
2.5. պարունակում են վիրավորական արտահայտություններ այլ անձանց և օգտագործողների նկատմամբ, ռասայական, ազգային, մասնագիտական, սոցիալական, տարիքային, սեռական պատկանելիության, էթնիկական, կրոնական, հոգևոր կամ լեզվական հողի վրա կատարվող անընդունելի համեմատություններ և պատկերներ,
2.6. ուղղակիորեն կամ անուղղակիորեն վարկաբեկում են պետական խորհրդանիշերը (զինանշանը, դրոշը, օրհներգը, ազգային դրամը և այլն) կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերում դրանց նկատմամբ,
2.7. վարկաբեկում են իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում` քաղաքական, մշակույթի գործիչներին, արդյունաբերական, առևտրային և այլ գործունեությունը, խտրականորեն տարբերակում մասնագիտությունները և այլն,
2.8. դիմում են հեղաշրջման կամ հակասահմանադրական քայլերի ուղղված սադրանքների,
2.9. օգտագործվում են պետական կամ օրենքով սահմանված այլ գաղտնիքների տարածման համար,
2.10. կոչ են անում պատերազմի, հանցագործությունների կամ օրենքով արգելված այլ գործողությունների կատարման,
2.11. օգտագործվում են պոռնոգրաֆիայի, էրոտիկայի, սարսափի տեսարանների, անչափահասների կրթությանը և զարգացմանը վտանգող այլ նյութերի տարածման համար` ներառյալ նշված թեմաներով կայքերին հղումներ տեղադրելով,
2.12. քարոզում են ծխամոլություն, ալկոհոլիզմ, հոգեմետ նյութեր և թմրամոլություն, թրաֆիքինգ և մարդկանց առևանգում,
2.13. քարոզում են բազմաստիճան և/կամ ցանցային մարկետինգ, պարունակում են որևէ ապրանքի կամ ծառայության գովազդ, հակագովազդ, ցանկացած տեսակի հաղորդագրություն, այդ թվում` ցանկացած նյութ, որը կարող է մեկնաբանվել որպես նախընտրական քարոզարշավ կամ քաղաքական գովազդ,
2.14. իրականացնում են անթույլատրելի բովանդակության զանգվածային առաքումներ (SPAM) Խոսնակ բաժնի այլ օգտագործողներին,
2.15. քարոզում են ազգային թշնամանք, ռասիզմ, անհանդուրժողականություն, հակասեմիտիզմ, ազգայնամոլություն, ֆաշիզմ և այլ, անջատողական և ահաբեկչական գործողություններ,
2.16. խախտում են երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները, պարունակում են ցանկացած տեսակի ոչ նորմատիվ բառապաշար, Խոսնակ բաժնի օգտագործողներին, ադմինիստրատորներին, մոդերատորներին և իրավատերերին վիրավորող, զրպարտող կամ այլ կերպ նրանց վերաբերող (նույնիսկ քողարկված կամ փոխաբերական իմաստով օգտագործվող) ցանկացած բացասական նշանակություն ունեցող բառեր և արտահայտություններ,
2.17. տարածում են Խոսնակ բաժնի օգտագործողների և երրորդ անձանց վերաբերող անձնական բնույթի տեղեկատվություն(ներառյալ, սակայն չսահմանափակվելով` անվամբ, ազգանվամբ, հասցեով, հեռախոսահամարով և այլն),
2.18. ցանցային ավտոմատացված միջոցների օգնությամբ հավաքագրում են տեղեկատվություն այլ օգտագործողների վերաբերյալ, այդ թվում` նրանց տեղադրած բովանդակությունը,
2.19. փոփոխում են Խոսնակ բաժնի արտաքին տեսքը, արտաքին ձևավորումը խեղաթյուրող նշաններ կամ մակագրություններ,
2.20. աղավաղում կամ ծաղրում են այլ ընկերությունների բրենդերը, ապրանքային նշանները, արտադրանքը, մատուցվող ծառայությունները,
2.21. հակասում են մարդու իրավունքներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը,
2.22. պարունակում են ցանկացած տեսակի վնասակար ծրագրային ապահովում, կոդ կամ կոդի մաս, ստեղծում են լրացուցիչ ծանրաբեռնվածություն ցանցում, որը կարող է վնասել կամ խանգարել ՄԱՄՈՒԼ.am-ի և/կամ Խոսնակ բաժնի բնականոն աշխատանքը, վնաս պատճառել օգտագործողներին և այլն:

Արգելվում է այնպիսի հայտարարությունների և/կամ հաղորդագրությունների և/կամ նյութերի և/կամ բովանդակության հրապարակում, կամ տեղադրում, կամ տարածում, կամ այնպիսի գործողություններ, որոնք իրենց բովանդակությամբ կամ իմաստով հակասում են Խոսնակի ստեղծման նպատակին կամ վերաբերում են այնպիսի թեմաների և հարցերի, որոնք Խոսնակի շրջանակներից և նպատակներից դուրս են:

Դուք գրանցվում եք Մամուլի խոսնակ բաժնում բացառապես Ձեր կամ Կազմակերպության ղեկավարության (իրավասու անձի, խորհրդի) որոշմամբ և ՄԱՄՈՒԼ.am-ը պատասխանատվություն չի կրում Ձեր, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անգործության հետևանքով Ձեզ, կամ երրորդ անձանց պատճառված վնասի, և Ձեզ` իրավասու մարմինների կողմից ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործողությունների կամ անգործության պատճառով պատասխանատվության ենթարկելու համար:

3. Մոդերացիա (կարգավորում)
Խոսնակի մոդերացիան իրականացնում է ՄԱՄՈՒԼ.am լրատվականի մոդերատորը (ները): Մոդերատորն ունի բացառիկ իրավասություն որոշելու Ձեր կամ երրորդ անձանց կողմից իրականացվող գործողությունների, կամ անգործության համապատասխանությունը սույն պայմաններին, և իրավունք ունի առանց Ձեզ դրա մասին նախօրոք զգուշացնելու հեռացնել/արգելափակել/բլոկավորել նյութերը, կամ Ձեր Խոսնակը: Դուք իրավասու եք պահանջել մոդերատորից բացատրել հեռացնելու պատճառը` էլեկտրոնային նամակի միջոցով:
Ամեն դեպքում, Դուք ընդունում եք, որ բլոկավորած կամ Ձեր կամ մոդերատորի կողմից հեռացված տեղեկատվության պահեստային կրկնօրինակները պահպանվում են Խոսնակ բաժնի համակարգում, որոնք տեսանելի և հասանելի չեն Ձեզ և այլ oգտագործողներին:

4. Անվտանգություն
Սույնով համաձայնում և հաստատում եք, որ Խոսնակ բաժնում գրանցվելիս Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկությունը, ինչպես նաև Ձեր կողմից տեղադրված տեղեկատվությունը, ներառյալ անունը, ազգանունը, հեռախոսահամարը, տարիքը, կազմակերպության տվյալները (ապրանքանշան, բանկային վավերապայմաններ, ՀՎՀՀ, և այլն) և այլն առանց սահմանափակման կարող են ցուցադրվել ՄԱՄՈՒԼ.am լրատվականի ցանկացած ընթերցողի ՀՀ-ում, կամ ՀՀ-ից դուրս, և օգտագործվել օրենքով չարգելված եղանակներով և նպատակներով, ինչպես նաև Մամուլի խոսնակի և սույն պայմանների նպատակներով:
Սույնով համաձայնում եք, որ մեր ծրագրային համակարգերը գրանցեն այն բոլոր գործողությունները, որոնք կատարվում են Խոսնակում (օր.` Ձեր/Ձեզ բաժանորդագրված անհատների/կազմակերպությունների հաղորդագրությունների, մեկնաբանությունների և ամեն տեսակի թղթակցությունների, ուղարկում, ստացում, տեսահոլովակների, լուսանկարների տեղադրում, Ձեր յուրաքանչյուր մուտքը` այցի օրվա, ամսվա, տարեթվի և ժամի ճշգրտությամբ և այլն` առանց բացառությունների ու սահմանափակումների), ինչպես նաև Խոսնակում գրառված ցանկացած նյութ Ձեր կողմից խմբագրելուց, արգելափակվելուց և/կամ հեռացվելուց հետո կպահպանվի մեր համակարգում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև օգտագործվի սույն պայմանների համաձայն:
Եթե Դուք տեղադրում եք այնպիսի տեղեկատվություն, որը համարվում է մտավոր սեփականության օբյեկտ, ապա Դուք ՄԱՄՈՒԼ.am-ին թույլ եք տալիս օգտագործել նման տեղեկատվությունը Խոսնակի և սույն պայմանների շրջանակում և նպատակներից ելնելով: Այդ թույլտվությունը տարածվում է նաև այն դեպքում, եթե Դուք այդ տեղեկատվությունը տրամադրել եք այլ օգտագործողների և նրանք պահպանել են այն իրենց Խոսնակում:

Խոսնակում հրապարակված բոլոր նյութերը ենթակա են հրապարակային ցուցադրման, ներկայացման, սոցիալական ցնցերի և որոնողական համակարգերում տարածման, ՄԱՄՈՒԼ.am լրատվականի գլխավոր և ներքին էջերում ցուցադրման և դուրս է Ձեր կողմից կիրառվող գաղտնիության քաղաքականության կարգավորման դաշտից, այն հրապարակային է և հասանելի է ՄԱՄՈՒԼ.am լրատվականի գրանցված/չգրանցված այցելուներին: Բացի այդ, սույն ծառայությունը անվճար տրամադրելու, ՄԱՄՈՒԼ.am-ի լսարանի ընթերցողներին Ձեր նյութերը տարածելու անվճար հնարավորությունն ունենալու համար Դուք համաձայնում եք, որ Ձեր հրապարակումները, գրառումները, ցուցադրումները, մեկնաբանությունները անհրաժեշտության դեպքում առաջխաղացվեն/գովազդվեն, կամ ցուցադրման ցանկացած հատվածում ցուցադրվի գովազդ:
Սույնով Դուք համաձայնում եք սույն կետում նշված տեղեկատվության տեղադրմանը և տարածմանը նաև ՄԱՄՈՒԼ.am լրատվականում:

Անվտանգության և գաղտնիության ապահովման ոչ մի միջոց կատարյալ չէ և չի կարող լիարժեք պաշտպանել Ձեր անձնական Խոսնակի անօրինական կամ անցանկալի ներթափանցումներից: ՄԱՄՈՒԼ.am-ը երաշխավորում է գործադրել իր ջանքերը առավելագույնս ապահովելու համար Խոսնակ բաժնի անվտանգությունն ու ապահովությունը, ինչպես նաև անձնական տվյալների գաղտնիությունը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի և համապատասխան իրավասու մարմիններին ՄԱՄՈՒԼ.am լրատվականի կողմից այդպիսի տվյալների հրապարակման անհրաժեշտության:

ՄԱՄՈՒԼ.am լրատվականը պատասխանատու չէ նաև այն տեղեկատվության գաղտնիության և անվտանգության համար, որը Դուք տեղադրում եք Ձեր Խոսնակում, փոխանակում եք այլ օգտագործողների և երրորդ անձանց հետ:
Երրորդ անձանց (ներառյալ` անչափահասների կողմից) կողմից Ձեր Խոսնակի միջոցով որևէ բովանդակության փոխանակումը կամ որևէ այլ գործողությունը համարվում է կատարված Ձեր կողմից: Բացառապես Դուք եք պատասխանատվություն կրում երրորդ անձանց կողմից Խոսնակում Ձեզ վերաբերող անձնական տեղեկատվության հրապարակման կամ տեղադրման համար` բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի է ունեցել անօրինական ներթափանցում Ձեր Խոսնակ կամ այլ անօրինական գործողություն:
Խոսնակում տեղադրված բոլոր այն նյութերը, որոնք արտատպված են այլ աղբյուրից և ենթակա են հեղինակային իրավունքների, կամ Լրատվամիջոցների մասին ՀՀ օրենքի կետերին պետք է ունենան պարտադիր հիպերհղում` համաձայն ՀՀ օրենսդրության:

Խոսնակում Ձեր տեղադրած նյութի բովանդակության և Ձեր կատարած գործողությունների կապակցությամբ երրորդ անձանց կողմից որևէ պահանջ, բողոք կամ վեճ ծագելու դեպքում պատասխանատվությունը կրում եք Դուք և պարտավորվում եք սեփական միջոցներով և անձամբ կարգավորել ծագած վեճը:
ՄԱՄՈՒԼ.am-ը պատասխանատու չէ երրորդ անձանց գործողությունների, տեղադրած նյութի բովանդակության, հեղինակային իրավունքի, Լրատվամիջոցների մասին ՀՀ օրենքի և սույն պամնանների խախտումների համար, և Դուք պարտավորվում եք զերծ պահել ՄԱՄՈՒԼ.am-ին երրորդ անձանց հետ ծագած վեճերից:

Խոսնակում տեղակայված այլ կայքերի հղումներից օգտվելիս պետք է նկատի ունենալ, որ ՄԱՄՈՒԼ.am-ը չի երաշխավորում այդ կայքերի անվտանգությունն ու ապահովությունը: Այդ կայքեր Ձեր այցելությունների հետևանքների համար պատասխանատվություն կրում եք միայն Դուք:

5. Այլ
Մամուլի խոսնակ բաժնի բացառիկ իրավատեր է հանդիսանում ՄԱՄՈՒԼ.am լրատվական գործակալությունը (կազմակերպությունը, որին պատկանում է ՄԱՄՈՒԼ.am լրատվականը):

Անվտանգության և Ձեր իսկ անձնական շահերից ելնելով Ձեր կազմակերպության, կամ Ձեր անվամբ այլ անձանց չարամիտ նպատակներով գրանցումները կանխելու նպատակով ՄԱՄՈՒԼ.am-ը ցանկացած ժամանակ կարող է կապ հաստատել գրանցված կազմակերպության, անհատների և Խոսնակ գրանցված ցանկացած անհատի հետ, ճշգրտելու համար արդյոք տվյալ անձն է գրանցել Խոսնակը և այն վարում է ինքը, կամ իր լիազորած անձը:

Խոսնակ բաժնի, ներառյալ ՄԱՄՈՒԼ.am-ի պաշտոնական վեբ-կայքի բովանդակության ցանկացած չթույլատրված օգտագործում կարող է դիտարկվել օրենսդրության խախտում և Դուք կկրեք պատասխանատվություն համաձայն ՀՀ օրենսդրության:

ՄԱՄՈՒԼ.am լրատվականն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն պայմանների դրույթներն ու պայմանները` առանց Ձեզ նախօրոք տեղեկացնելու, որոնք ուժի մեջ են մտնում դրանք Խոսնակի Գրանցման պայմանագիր բաժնում հրապարակվելու պահից կամ ինչպես կսահմանվի ՄԱՄՈՒԼ.am-ի կողմից: Շարունակելով օգտվել Խոսնակից` Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը այդ փոփոխություններն ընդունելու վերաբերյալ:

Համացանցի, ներառյալ վերջինիս բովանդակության օգտագործումը, իրականացվում է բացառապես Ձեր որոշմամբ ու նախաձեռնությամբ և պետք է համապատասխանի տեղական և միջազգային բոլոր կիրառելի օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին և նորմերին:

Մենք կձեռնարկենք ողջամիտ միջոցներ Խոսնակի անխափան աշխատանքն ապահովելու համար, սակայն, այնուամենայնիվ, ՄԱՄՈՒԼ.am-ը պատասխանատվություն չի կրում Խոսնակում առկա/ծագող ընթացիկ թերությունների կամ անսարքությունների և դրանց հետևանքների համար:

Եթե Դուք թույլ եք տվել սույն պայմաններում սահմանված որևէ դրույթի խախտում, կամ համաձայն չեք սույն պայմաններին, ապա ՄԱՄՈՒԼ.am-ն իրավասու է իր բացառիկ հայեցողությամբ մերժել Ձեր կողմից հետագայում իրականացվող Խոսնակի գրանցման հայտը, կամ Ձեր կողմից Խոսնակի հետագա օգտագործումը և/կամ իր հայեցողությամբ Ձեր արդեն իսկ գրանցված Խոսնակը:

Մուտք գործելով ՄԱՄՈՒԼ.am լրատվական կայքի Մամուլի խոսնակ բաժին, գրանցվելով այնտեղ` Դուք ընդունում եք, որ ծանոթացել եք սույն պայմաններին, համաձայն եք դրանց հետ, ընդունում եք դրանք, ինչպես նաև հավաստում եք, որ Դուք նախկինում չեք դատապարտվել համակարգչային հանցագործություններ կատարելու համար:

Ընդունելով սույն պայմանները` Դուք երաշխավորում եք, որ ունեք բոլոր իրավունքները և իրավասությունները, որոնք անհրաժեշտ և բավարար են Խոսնակ բաժնում գրանցվելու և այն օգտագործելու համար:

Ընդունելով սույն պայմանները, ենթադրվում է, որ Դուք համաձայն եք Խոսնակի մոդերատորից ստանալ ընդհանուր բնույթի հայտարարություններ:

Խոսնակ բաժնի շրջանակներում ծագող հարաբերությունների կարգավորման նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, վեճեր ծագելու դեպքում իրավասու դատարաններ են ճանաչվում Հայաստանի Հանրապետության դատարանները:

Սույն պայմանները կազմված է հայերենով: Հետագայում, սույն պայմանների նաև այլ լեզուներով հրապարակելու դեպքում հակասությունների և տարընթերցումների դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:

6. Պատասխանատվություն
Սույն պայմանների անտեսումը, դրանց կատարումից խուսափելը ինչպես նաև դրանց անտեսումից բխող հետևանքների պատասխանատվությունն ամբողջ ծավալով կրում է`
1. անձը, ով գրանցվել է որպես անհատ (եթե անհատը գրանցված է կեղծանվամբ, ապա պատասխանատվությունը կրում է այն անձը, ում էլեկտրոնային հասցեով (e-mail) ստեղծված է Խոսնակը),
2. կազմակերպությունը, կազմակերպության ղեկավար խորհուրդը, որի անունով գրանցված է Խոսնակը և/կամ անձը, ով լիազորված է էջը ստեղծելուն և/կամ վարելուն, կամ կազմակերպության գրանցման ժամանակ հատկացված էլեկտրոնային հասցեի (e-mail) սեփականատեր անձը կամ կազմակերպությունը: